14/09/2022 19:29
Փաշինյանը չեղարկել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակցությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի սեպտեմբերի 15-16-ը Սամարղանդում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, Aysor.am-ին հայտնեցին ՀՀ կառավարությունից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՇՀԿ հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Բախտիյոր Խակիմովը հայտարարել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել են Սամարղանդում կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու իրենց մտադրությունը։