14/09/2022 18:38
Ադրբեջանցիների կողմից ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը հրետակոծելու հետևանքով տուժածներ չկան
ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության մամուլի ծառայությունից «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են, որ լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության հետ կապված՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին և 14-ին տեղի ունեցած միջադեպերի հետևանքով սահմանապահ ծառայության աշխատակիցներ չեն տուժել։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Գեղարքունիքի մարզի տարածքում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետը գնդակոծվել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից։ ՀՀ ՊՆ-ն նաև հայտնել է Գեղարքունիքի մարզում Վերին Շորժայի շրջանում ՌԴ ԱԴԾ մեքենաների գնդակոծման մասին։