14/09/2022 21:11
«Խաղաղություն երաշխավորող» փաստաթուղթ ստորագրելու մասին Փաշինյանի հայտարարությունից հետո ԱԺ-ի մոտ են հավաքվել բազմաթիվ քաղաքացիներ․ բողոքի ակցիա է
Բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Ազգային ժողովի դիմաց՝ իրենց վրդովմունքը հայտնելով վարչապետ Փաշինյանի այն հայտարարության կապակցությամբ, թե ինքը մտադիր է ստորագրել փաստաթուղթ, «որը խաղաղություն կերաշխավորի»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել էր, որ իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ հանուն խաղաղության գնալու ծանր որոշումների։
«Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 29,800 քառոկուսի կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ՝ այն որոշումը, որը սա ապահովելու է, ես այդ որոշումը ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի Հանրապետության հետ»,– ասել էր նա։