14/09/2022 21:39
Արբեջանական կողմը Սոթքում թիրախավորել է իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող հայ լրագրողներին
Radar Armenia-ն գրում է․ Արբեջանական կողմը Սոթքում թիրախավորել է իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին։ Այս մասին տեղեկացնում է Radar Armenia-ի թղթակիցը, որը խմբի կազմում է եղել։
Նա հայտնում է, որ երկու անգամ հարվածել են իրենց ուղղությամբ։ Լրագրողների խմբից, բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Խմբի մեջ են եղել նաև Հանրային հեռուստաընկերության, «Արմենպրես»-ի, ինչպես նաև օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներ։