14/09/2022 16:14
Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է «Երևանին հանձնել շուրջ 100 հայ զինծառայողների դիերը»
Բաքուն հայտարարել է, որ պատրաստ է միակողմանի կարգով Երևանին հանձնել շուրջ 100 հայ զինծառայողների դիերը։
Ադրբեջանի պետական հանձնաժողովը հայտարարել է, որ պատրաստ է միակողմանիորեն Հայաստան փոխանցել սեպտեմբերի 13-ից սկսած մարտերի ընթացքում զոհված Հայաստանի զինված ուժերի զինծառայողների մինչև 100 դի։
Նշվում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն տեղեկացված է Բաքվի մտադրության մասին: