15/09/2022 00:12
Գյումրիում ինքնաբուխ հավաք է․ մի մասն ակցիան կշարունակի այնտեղ, մյուսները գալիս են Երևան
Գյումրիում քաղաքացիների ինքնաբուխ ակցիա է․ գյումրեցիներն փակել են քաղաքի Սայաթ-Նովա փողոցը, կոչ են անում հասարակությանը դուրս գալ փողոց և միանալ պայքարին` հանուն Հայաստանի պետականության, ներկայացնել հանրային պահանջ, որ իշխանությունը պատասխանատու լինի իրենց առաջ։
Նախաձեռնող քաղաքացիները նշում են, որ չեն մտածում տուն գնալու մասին, հավաքվելու են նախ Գյումրիում, այնուհետև մեկնելու են Երևան։
Որոշում է կայացվել, որ մի մասն ակցիան շարունակի Գյումրիում, իսկ մյուսները կուղևորվեն դեպի Երևան։