15/09/2022 17:08
ՔՊ խմբակցությունը Սեդա Սաֆարյանին և Հովակիմ Հովակիմյանին ընտրեց ՍԴ դատավորներ
ԱԺ նիստում քիչ առաջ հրապարակվեցին Սահմանադրական դատարանի անդամների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները։
Թափուր պաշտոնների համար հայտ էին ներկայացրել փաստաբան Սեդա Սաֆարյանը (կառավարության կողմից առաջադրված) և փաստաբան Հովակիմ Հովակիմյանը (նախագահի կողմից առաջադրված):
Երկու թեկնածուներն էլ ստացել են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միանշանակ աջակցությունը։ Նրանց օգտին քվեարկել է 65 պատգամավոր։
Ընդդիմությունը ոչ քննարկումներին, ոչ էլ գաղտնի քվեարկությանը չի մասնակցել։