15/09/2022 15:41
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանն ուղղված աշխատանքները շարունակվում են
Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև ներկա լարվածությանը՝ խաղաղության պայմանագրի պատրաստմանն ուղղված աշխատանքները չեն դադարել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Նա նշել է, թե Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն է տրամադրում կողմերին և հատուկ հանձնարարություններով դեսպանը եղել է Երևանում ու Բաքվում։
«Մոսկվան ձգտում է մոտեցնել կողմերի դիրքորոշումները եւ առաջ շարժվել այդ ուղղությամբ։ Հիմքը կարգավորման համար հանդիսանում են եռակողմ հայտարարությունները», - ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
Սահմանային էսկալացիայի մասով էլ, ըստ Զախարովայի, համապատասխան աշխատանքներ տարվում են, նկատի ունենալով նաեւ Երեւանի դիմումն այդ թվում ՀԱՊԿ շրջանակում։ Բանակցություններն ընթանում են բոլոր մակարդակներում։