15/09/2022 17:21
«Մեր ուղերձն է, որ միջազգային հանրությունը կանգնեցնի ագրեսոր Ադրբեջանին»․ Լատվիայում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել
Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում հայ համայնքի ներկայացուցիչներն անցկացրել են բողոքի ակցիա՝ ագրեսոր Ադրբեջանին դատապարտելու պահանջով: Ակցիան ու քայլերթը կազմակերպել է Ռիգայի հայ համայնքի երիտասարդաց միությունը:
«Մեր գլխավոր ուղերձն այն է, որ միջազգային հանրությունը կանգնեցնի ագրեսոր Ադրբեջանին, սատար կանգնի Հայաստանին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է միության անդամ Լիլիթ Եդիգարյանը։
Ակցիայի մասնակիցներն իրենց շնորհակալությունն են հայտնել Լատվիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: Այնուհետև մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակին: