17/09/2022 15:51
Ադրբեջանը հայտնել է 79 սպանվածի ու 282 վիրավորի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների հետևանքով իր զինված ուժերի ներկայացուցիչներից ևս երկու սպանվածի մասին, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
Այսպիսով, Ադրբեջանի հրապարակած թիվը երկուսով ավելացել է՝ հասնելով 79-ի։ Ավելի վաղ նրանք հայտնել էին, որ 77 սպանված ունեն։
Հրապարակվել է նաև վիրավորների պաշտոնական թիվը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Ադբեջանի պաշտպանության նախարարությունը նշում է իր զինված ուժերից 282 ներկյացուցչի վիրավորվելու մասին։