17/09/2022 18:52
Ադրբեջանի հարձակման հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, բուժքույր Իրինա Գասպարյանը․ նա մասնակցել էր նաև 44–օրյա պատերազմին
Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող, բուժքույր Իրինա Գասպարյանը։
Իրինա Գասպարյանի հարազատները News.am-ին պատմել են, որ նա 47 տարեկան էր, 5 տարի առաջ է ծառայության անցել, աշխատում էր Գեղարքունիքի զորամասերից մեկում։ Մասնակցել է նաև 44–օրյա պատերազմին։
Իրինա Գասպարյանը Վարդենիսից էր, երկու երեխաների մայր։
Հիշեցնենք՝ այս պահին հայտնի է ևս 3 կին զինծառայողների զոհվելու մասին՝ Սուսաննա Մարգարյան, Անուշ Աբետյան, Ալիսա Մելքոնյան։