17/09/2022 19:13
Ալիևն Էրդողանին տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության» ավարտի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն տեղեկացրել է Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության» ավարտի մասին:
«Քանի որ գործողությունն արդեն ավարտված է, իմաստ չկա քննարկել այն հիմա»,- ասել է Էրդողանը:
Նա նշել է, թե Հայաստանը պետք է գործի «նախկինում ստանձնած պարտավորություններին համապատասխան և կենտրոնանա խաղաղության և համագործակցության վրա»։