17/09/2022 22:36
ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, Թայվան ու Հայաստան աշխարհը ժողովրդավարության և ավտորիտարիզմի ընտրության միջև է․ Փելոսին Երևան ժամանելուց հետո առաջին գրառումն է արել
ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, մինչև Թայվան ու Հայաստան աշխարհն ընտրության առաջ է ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։
Դա Փելոսիի առաջին գրառումն է Երևան ժամանելուց հետո։
«ԱՄՆ հիմնադիր հայրերը Սահմանդարության օրը 1787-ին բռնապետության փոխարեն ընտրեցին ժողովրդավարությունը: Սերնդեսերունդ մենք պաշտպանել ենք այդ ընտրությունը: Այսօր ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, մինչև Թայվան ու Հայաստան աշխարհը ընտրության առաջ է՝ ժողովրդավարության և ավտորիտարիզմի միջև, եւ մենք պետք է նորից ընտրենք ժողովրդավարությունը», - գրել է նա: