19/09/2022 19:12
Թուրքիայի մեջլիսի ազգայնական պատգամավորը հերթական սպառնալից հայտարարությունն է հնչեցրել Հայաստանի հասցեին
Թուրքիայի խորհրդարանի ազգայնական «Մեծ միասնություն» կուսակցության նախագահ Մուստաֆա Դեսթիջին, որը իշխող դաշինքի գործընկերն է, հերթական սպառնալից հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի հասցեին, հայտնում է Yerkir.am-ը։
Դեսթիջին, մասնավորապես, սպառնացել է Հայաստանը «ջնջել պատմությունից և աշխարհագրությունից»։
«Մենք Հայաստանի վարչակազմին ասում ենք՝ խելքներդ գլուխներդ հավաքեք: Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, որ թուրք ժողովուրդն ի վիճակի է Հայաստանը ջնջել պատմությունից ու աշխարհագրությունից, և որ նա մեր համբերության սահմանին է»,- ասել է թուրք պատգամավորը։
Դեսթիջին հայտնի է իր բազմաթիվ ծայրահեղական, ֆաշիստական հայտարարություններով ու հայ ժողովրդի դեմ նախաձեռնություններով։ 44-օրյա պատերազմի ժամանակ նա բացեիբաց առաջարկել է զորք ուղարկել Ադրբեջանին օգնելու, ինչպես նաև պահանջել է Թուրքիայից արտաքսել մոտ հարյուր հազար հայ աշխատանքային միգրանտների։