19/09/2022 02:06
Խոշոր հրդեհ՝ Սևանի փողոցում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ
Սեպտեմբերի 19-ին, ժամը 00։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Բժշկական ապահովման վարչություն հերթապահ խմբերը։