20/09/2022 14:38
Ժամանակն է հետ քաշել զորքերը․ Բլինքենը Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպմանը կոչ է արել վերադառնալ բանակցային սեղան
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Յորքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը զորքերը հետ քաշելու կոչ է արել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Բլինքենը գրել է «Թվիթեր»-ի իր էջում։
«Այսօր իմ մասնակցությամբ ուղիղ բանակցություններ տեղի ունեցան Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Ինչպես ասացի հանդիպման ընթացքում՝ ժամանակն է, որ զորքերը հետ քաշվեն ու դիվանագետները վերադառնան սեղանի շուրջ», - նշել է նա։