20/09/2022 17:00
Իրանի խորհրդարանում կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը
Իրանցի փորձագետ, «Իրան-Հայաստան ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոնի» հիմնադիր Պույա Հոսեյնին տեղեկացրել է, որ ԻԻՀ խորհրդարանը վաը կայանալիք արտահերթ նիստում քննարկելու է հայ-ադրբեջանական սահմանի հետ կապված իրավիճակը։
«Իրանի Իսլամական խորհրդարանը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության հարցը:
Սեպտեմբերի 21-ին կայանալիք արտահերթ նիստում Իրանի Իսլամական խորհրդարանը կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածության հարցը:
Իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Վահիդ Ջալալզադեն այս կապակցությամբ ասել է. «Ակնկալվում է, որ խորհրդարանում շատ կարևոր քննարկում տեղի կունենա»։
Նրա խոսքով՝ իրանական կողմը լրջորեն անհանգստացած է երկու հարեւան երկրների սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպերով։
Ջալալզադեն հավելել է. «Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները, Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունը և խորհրդարանը ցանկանում են լրջորեն զբաղվել այս հարցով»»,- սոցցանցի իր էջում գրել է իրանցի փորձագետը։