22/09/2022 19:16
Փոշեփոթորիկի հետևանքով Երևանի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի նորմը
Հիդրոօթերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը՝ սեպտեմբերի 15-21-ը։
Սեպտեմբերի 21-ին Երևան քաղաքում դիտված փոշեփոթորիկի հետևանքով մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
Կենտրոնում և Արաբկիրում՝ 4․9 անգամ,
Շենգավիթում՝ 8․4 անգամ,
Նոր Նորքում՝ 12 անգամ։
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում՝ սեպտեմբերի 16-ին, 17-ին, 19-ին, 20-ին, Շենգավիթում՝ սեպտեմբերի 17-ին, Արաբկիրում՝ սեպտեմբերի 17-ին, 19-ին, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 17-ին, 20-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում՝ սեպտեմբերի 17-20-ը, Նոր Նորքում՝ սեպտեմբերի 18-ին և 20-ին։
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում, Շենգավիթում և Նոր Նորքում՝ սեպտեմբերի 20-ին։