24/09/2022 11:24
Վաշինգտոնը կաշխատի դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ռուսաստանին լրացուցիչ արագ և ծանր տնտեսական ծախսեր պարտադրելու համար. Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ռուսական հանրաքվեները, որոնք ուղղված են Ուկրաինայի չորս օկուպացված շրջանների բռնակցմանը, կեղծիք են:
Նա նշել է, թե Վաշինգտոնը «երբեք չի ճանաչի ուկրաինական տարածքը որպես այլ բան, քան Ուկրաինայի մաս», - հայտնում է Reuters-ը։
Հայտարարության մեջ Բայդենն ասել է, որ Վաշինգտոնը կաշխատի դաշնակիցների և գործընկերների հետ՝ Ռուսաստանին լրացուցիչ արագ և ծանր տնտեսական ծախսեր պարտադրելու համար: