24/09/2022 15:46
Լուրերը, թե Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ՝ սահմանների պաշտպանության համար, իրականությանը չեն համապատասխանում. ՀՀ ՊՆ խոսնակ
Շրջանառվող լուրերը, թե ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ Արցախից ջոկատներ են ժամանել Ջերմուկ՝ սահմանների պաշտպանությանն աջակցելու համար, իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Մամուլում տեղեկություններ էին շրջանառվել, որ սեպտեմբերի 13-ին ռազմական գործողությունները սկսվելուց քիչ անց, Արցախից մի մեծ ու պատրաստված ջոկատ է ժամանել Ջերմուկ` մեր սահմանների պաշտպանությանն աջակցելու համար: