«Զանգեք նրան և հարցրեք, թե ինչու այստեղ չէ». Խոակին Կապառոսը՝ Սարգիս Ադամյանին հավաքական չհրավիրելու մասին

24/09/2022 12:50

«Զանգեք նրան և հարցրեք, թե ինչու այստեղ չէ». Խոակին Կապառոսը՝ Սարգիս Ադամյանին հավաքական չհրավիրելու մասին


Հայաստան-Ուկրաինա հանդիպմանն ընդառաջ` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Հրայր Մկոյանի նախախաղային մամուլի ասուլիսը։

Հարցեր Հրայր Մկոյանին

- Վերջին 2 խաղն է մնացել Ազգերի լիգայի այս խաղարկությունում։ Հավանաբար թիմի առջև կա վերջին տեղից խուսափելու և Բ դիվիզիոնում մնալու առաջադրանք։ Ըստ Ձեզ որքանո՞վ է հնարավոր Ուկրաինայի և Իռլանդիայի դեմ հանդիպումներում հնարավորինս լավ հանդես գալ և այդ առաջադրանքը կատարել։

- Մարզչի կողմից, բնականաբար, կա նման առաջադրանք։ Մենք գիտենք, որ Ուկրաինան և Իռլանդիան բարձրակարգ թիմեր են, ունեն լավ խաղացողներ։ Ֆուտբոլիստների կողմից էլ կարող եմ ասել, որ բոլորը շատ լավ են պատրաստվել, լավ տրամադրվածությամբ պետք է դուրս գանք խաղադաշտ և այնպես անենք, որ խաղն ավարտվի մեզ համար դրական արդյունքով։

- Դուք մասնակցել եք Ուկրաինայի դեմ առաջին խաղին։ Ինչպիսի՞ տպավորություն ունեք այդ թիմի խաղից։

- Նորից նշեմ, որ ունեն բարձրակարգ խաղացողներ, լավ թիմ է։ Բայց ամեն դեպքում մենք կարողացանք նրանց հետ լավ հանդիպում անցկացնել։ Ճիշտ է՝ պարտվեցինք, բայց հնարավոր է նրանց հետ խաղալ և հաղթել։

- Դուք պաշտպանության ֆուտբոլիստ եք, իսկ մենք ունենք կորուստներ Վարազդատ Հարոյանի և Էդուարդ Սպերցյանի տեսքով։ Ավելի շատ երևի հարցս Հարոյանի մասին է, որքանո՞վ կզգացվի նրա բացակայությունը խաղում։

- Վարազդատ Հարոյանը մեզ համար շատ կարևոր խաղացող է։ Եթե խաղում նա լիներ, երևի ավելի հեշտ կլիներ։ Ամեն դեպքում այս պահին նա չի կարող օգնել մեզ։ Նա մեզ կմիանա Իռլանդիայի դեմ խաղին։ Իսկ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի կարողանանք լրացնել այդ բացը։

Հարցեր Խոակին Կապառոսին

- Արդյո՞ք հետևում եք Արթուր Քարտաշյանի խաղին, ով հանդես է գալիս Կիպրոսում և մշտապես խաղաժամանակ է ստանում իր ակումբում և բավականին լավ է խաղում։ Եվ ինչո՞ւ նա չի հրավիրվել ազգային հավաքական։

- Որովհետև այս երկու խաղերի համար ես նպատակահարմար գտա հրավիրել այն ֆուտբոլիստներին, որոնք հրավիրված են։ Մենք հետևում ենք բոլոր այն ֆուտբոլիստների խաղին, որոնք կարող են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական։ Իսկ եթե կոնկրետ պատասխան եք ցանկանում, ապա ասեմ, որ այս պահի դրությամբ հրավիրված ֆուտբոլիստները իմ կարծիքով ավելի ուժեղ են։

- Պարոն Կապառոս, ինչու՞ Սարգիս Ադամյանը, ով միակ հայ ֆուտբոլիստն է, ով հանդես է գալիս Թոփ-5 առաջնություններում, չի հրավիրվում Հայաստանի ազգային հավաքական։ Կնշե՞ք պատճառը։

- Սաքոն այն տղան է, որին բոլորս սիրում և գնահատում ենք, բայց եթե ուզում եք կոնկրետ պատասխան ստանալ, ապա նրա բացակայության պատճառը հենց ինքն է։ Եթե ավելի կոնկրետ եք ուզում իմանալ, զանգեք նրան և հարցրեք, թե ինչու այստեղ չէ։ 

- Օրեր առաջ մեր ապագա մրցակից Ուկրաինան հանդիպեց Շոտլանդիայի հետ և պարտվեց 0։3 հաշվով։ Ի՞նչ տպավորություն ստացաք կոնկրետ մեր ապագա մրցակցից այդ խաղում և ի՞նչ ակնկալիքներ ունեք հանդիպումից։

- Այո՛, դիտել եմ հանդիպումը և շատ բարձր կարծիք ունեմ Ուկրաինայի հավաքականի մասին։ Կարելի է ասել, որ մենք իրոք բարդ խմբում ենք հայտնվել։

- Մխիթարյանի հեռանալուց հետո նրա ֆունկցիաները խաղադաշտում մեծամասամբ կատարում էր Էդուարդ Սպերցյանը։ Այս խաղում նա էլ չկա։ Ինչպե՞ս եք պատրաստվում լրացնել այդ բացը։

- Սպերցյանն այն ֆուտբոլիստն է, որն անընդհատ առաջադիմում է։ Սակայն շատ լավ գիտակցում էինք, որ դեղին քարտից հետո չէինք կարող այս խաղում նրա հետ հույսեր կապել։ Վստահ եմ, որ այն ֆուտբոլիստը, որը կփոխարինի Սպերցյանին, շատ լավ կդրսևորի իրեն և կնպաստի նրան, որ մեր երկրպագուներին ուրախություն պարգևենք։

- Դուք եղել եք առաջին մարզիչը, որը Սպերցյանին հրավիրել է հավաքական և շարունակելով Սպերցյանի թեման՝ նախ կխնդրեի գնահատել նրա առաջընթացը, որպես նրա մարզիչ։ Եվ ի՞նչ եք կարծում, նա արդեն պատրա՞ստ է խաղալ եվրոպական թոփ-5 լիգաներում։

- Շատ լավ առաջընթաց է գրանցում Սպերցյանը, հոգեբանորեն շատ ուժեղ ֆուտբոլիստ է։ Այժմ նա ամբողջությամբ պատրաստ է հանդես գալ Եվրոպայում։

- Նախկինում պարբերաբար ներկա էիք գտնվում Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումներին։ Իսկ հիմա տրիբունաներում Ձեզ չենք տեսնում։ Արդյո՞ք դա պայմանավորված է այն փաստով, որ Ձեր պայմանագրի ժամկետը լրանում է։ Եվ հարցի մյուս մասը։ Ազգերի լիգայի ավարտից հետո, եթե ՀՖՖ-ն ցանկանա շարունակել Ձեզ հետ համագործակցությունը, ինչպիսի՞ն կլինի ձեր դիրքորոշումը։ 

- Հայաստան գալուցս ի վեր ես միշտ ներկա եմ եղել Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումներին։ Երևի թե միայն վերջին 1 կամ մեկուկես ամսվա ընթացքում շատ չեմ եղել մարզադաշտերում։ 2-րդ հարցին կպատասխանեմ միայն՝ Ուկրաինա, Ուկրաինա, Ուկրաինա։

- Պարոն Կապառոս, խոսեցինք այն մասին, որ բացակայելու են որոշ ֆուտբոլիստներ, այդ թվում Էդուարդ Սպերցյանը։ Ունենք Հովհաննես Հարությունյան, որը հիանալի մրցելույթներ է ունենում Կոնֆերենցիաների լիգայում «Փյունիկի» կազմում։ Կարծում եմ խաղային մեծ աճ է գրանցել վերջին ժամանակաշրջանում։ Կուզեի լսել Ձեր կարծիքը։

- Լավ է խաղում, դրա համար էլ այստեղ է։ Քանի որ ակումբում իրեն լավ է դրսևորում, այդ պատճառով էլ հրավիրվել է։ Խոսքս գնում է ոչ միայն այս հավաքի մասին, նախկինում ևս նա հրավիրվել է մեր կողմից։

- Ուկրաինայի խաղի հետ կապված քանի՞ խաղային պլան ունեք։ Ի՞նչ եք կարծում ինչի՞ շնորհիվ մենք պետք է հաղթենք, քանի որ չունենք գոլ խփող ֆուտբոլիստ առաջնագծում։

- Ուկրաինան շատ լավ թիմ է, մեր թիմային խաղը պետք է շատ բարձր մակարդակի վրա լինի, եթե ցանկանում ենք լավ արդյունքի հասնել։

- Գո՞հ եք այս փուլում Ձեր գլխավորությամբ մեր հավաքականի գրանցած արդյունքներից, և մի՞թե սա է Ձեր մաքսիմումը։

- Որևէ մեկը պարտվելիս չի կարող գոհ լինել։ Բայց ես այն մարզիչներից չեմ, որը մշտապես արդարացումներ է փնտրում։ Երբեք իմ կարիերայի ընթացքում նման բան չեմ արել։ Սակայն ունենք այն միավորները, ինչ ունենք։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը 24/04/2024 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 24/04/2024 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան 24/04/2024 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին 24/04/2024 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը 24/04/2024 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 24/04/2024 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով 24/04/2024 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 24/04/2024 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ 24/04/2024 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 24/04/2024 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին 24/04/2024 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 24/04/2024 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան 24/04/2024 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ 24/04/2024 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 24/04/2024 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 24/04/2024 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան 24/04/2024 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) 24/04/2024 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան 24/04/2024 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ 24/04/2024 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին 24/04/2024 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից 24/04/2024 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան 24/04/2024 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան 24/04/2024 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան 24/04/2024 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 24/04/2024 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին 24/04/2024 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին 24/04/2024 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ 24/04/2024 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) 24/04/2024 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան 24/04/2024 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան 24/04/2024 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին 24/04/2024 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար 24/04/2024 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) 24/04/2024 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից 24/04/2024 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի 24/04/2024 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան 24/04/2024 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին 24/04/2024 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ 24/04/2024 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում 24/04/2024 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 24/04/2024 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն 24/04/2024 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան 24/04/2024 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը 24/04/2024 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ 24/04/2024 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր 24/04/2024 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին 24/04/2024 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ 24/04/2024 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) 24/04/2024 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ 24/04/2024 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան 24/04/2024 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան 24/04/2024 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան 24/04/2024 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը 24/04/2024 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր 24/04/2024 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ 24/04/2024 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը 24/04/2024 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան 24/04/2024 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել 24/04/2024 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ 24/04/2024 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար 24/04/2024 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան 24/04/2024 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում 24/04/2024 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը 24/04/2024 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին