24/09/2022 12:11
Արշակունյաց պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունում բռնկված հրդեհը մեկուսացվել է, հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 08։30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևանի Արշակունյաց պողոտայի կիսակառույց շինությունից։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։23-ին։