Հանրային հեռուստաընկերությունը ընտրովի է լուսաբանում թե՛ պաշտոնական հաղորդագրություններն ու միջոցառումները, և թե՛ առհասարակ երկրի հանրային կյանքը․ ՀԺՄ ուսումնասիրությունը

29/09/2022 19:50

Հանրային հեռուստաընկերությունը ընտրովի է լուսաբանում թե՛ պաշտոնական հաղորդագրություններն ու միջոցառումները, և թե՛ առհասարակ երկրի հանրային կյանքը․ ՀԺՄ ուսումնասիրությունը


2018թ. թավշյա իշխանափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Հանրային հեռուստաընկերությունը սպասարկում է օրվա իշխանությունների շահերը և չի արտահայտում հանրության կարծիքը՝ ըստ այդմ բարձրաձայնելով, որ ՀՀ քաղաքացիների հարկերի միջոցով աշխատող հեռուստաընկերությունը պարտավոր է անկողմնակալ ներկայացնել Հայաստանում տիրող իրավիճակը և հանրությանը պատշաճ կերպով իրազեկել տեղի ունեցող բոլոր իրադարձությունները: Այս իմաստով առավել կարևոր է հանրային կարևոր նշանակություն ունեցող ինստիտուտների լուսաբանման ընթացքը:

Հանրայինի ֆինանսները ձևավորվում են հանրային աղբյուրներից, իսկ վերջինիս առաքելությունն օբյեկտիվ ինֆորմացիա հաղորդելն է, մինչդեռ Հանրային հեռուստաընկերությունը ընտրովի է լուսաբանում թե՛ պաշտոնական հաղորդագրություններն ու միջոցառումները, և թե՛ առհասարակ երկրի հանրային կյանքը:

Հիշեցնենք, որ Հանրայինը գրեթե չէր լուսաբանում Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գործունեությունը հատկապես Արցախյան վերջին պատերազմից հետո, երբ վերջինս ակտիվորեն քննադատում էր ադրբեջանական ներխուժումներն ու մեր իշխանությունների ոչ համարժեք արձագանքն ադրբեջանական կողմի գործողություններին, գերիների խնդրին, սահմանային հատվածների բնակիչների խնդիրներին:

Արման Թաթոյանն այդ մասին խոսեց 2021թ. մայիսի 6-ին Խորհրդարանում ՄԻՊ տարեկան զեկույցի ներկայացման իր եզրափակիչ ելույթում՝ նշելով՝ Հանրային հեռուստաընկերությունն իր աշխատակազմի աշխատանքը գրեթե չի լուսաբանում:

«Հանրային հեուստաընկերությունը դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում, մենք հատուկ մոնիթորինգ ենք արել, իմ հայտարարությունները՝ Սյունիքի հետ կապված, համարյա ոչինչ չի լուսաբանվում: Հանրայինն ամբողջությամբ դարձել է իշխանությանը քարոզող մարմին»,- ասել էր նա:

2022թ. փետրվարի 18-ին՝ իր պաշտոնավարման ավարտից օրեր առաջ, Արման Թաթոյանն  առավել հանգամանալից անդրադարձավ Հ1-ի «Լուրեր»-ով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը չլուսաբանելու խնդրին՝ նշելով, որ դա Հանրային հեռարձակողի խորհրդի հետ համաձայնեցված քաղաքականություն է․ վարվում է նաև Հ1-ով Պաշտպանի հաստատությունը վարկաբեկելու նոր քաղաքականություն:

Փոխարենը՝ ՄԻՊ աշխատանքը Հանրային հեռուստաընկերության եթերում ակտիվորեն լուսաբանվում է այսօր, արդեն նոր Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի օրոք:

Հայաստանի ժուռնալիստների միության ուսումնասիրությունը

Կա ևս մեկ ինստիտուտ, որի գործունեությունը միտումնավոր կերպով դուրս է մնում Հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագրերի լուսաբանման տիրույթից:

Շուրջ մեկ ամիս առաջ մամուլը տեղեկացրեց՝ Հանրային հեռուստաընկերությանն առանձին հրահանգ է իջեցվել չլուսաբանել Մայր Աթոռի, մասնավորապես՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի գործունեությունը:

Առկա բաց աղբյուրներից կատարված ուսումնասիրության արդյունքները փաստում են՝ Հանրային հեռուստաընկերությունն ըստ պատշաճի չի լուսաբանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հատկապես՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի գործունեությունը:    

Այսպես, սույն թվականի սեպտեմբերի 1-26-ն ընկած ժամանակահատվածում Մայր Աթոռի պաշտոնական կայքերում և սոցիալական էջերում ներկայացված լուրերը թերի կամ ընտրողաբար են լուսաբանվել «Առաջին լրատվական» ալիքի ֆեյսբուքյան լրահոսում։

Հայաստանի ժուռնալիստների միության 2022թ. սեպտեմբերի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «Լուրեր» ծրագրի թողարկումներում հանրային նշանակություն ունեցող մի շարք կարևորագույն նորություններ, որոնք առնչվում են Մայր Աթոռին և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանրային գործունեությանը, անտեսվել են և չեն հրապարակվել, կամ դրանք իրականացվել են թերի, ոչ պատշաճ կերպով։

Օրինակ՝ 2022 թ․ սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Արցախի Հանրապետության նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի մասնակցությամբ, որի մասին տեղեկություն հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում, սակայն «Առաջին լրատվականում» սույն նյութը  չի հրապարակվել։

Հայաստանի անկախությունից ի վեր նման հանդիպում երբևէ տեղի չի ունեցել. այն կարելի է համարել պատմական իրադարձություն՝ հաշվի առնելով, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի համար վճռորոշ մի ժամանակաշրջանում, երբ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության հարցն է դրված ամբողջ հանրության առջև, իսկ Հանրայինի լրատվական կայքում և նաև ֆեյսբուքյան էջում այս մասին ակնարկ անգամ չկա:

2022թ․ սեպտեմբերի 21-ին Սբ․ Գայանե վանքում տեղի է ունեցել Հանրապետական մաղթանք, որի ընթացքում Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել կարևոր ուղերձով: Մինչդեռ  «Լուրեր»-ի 21.09.2022թ. թողարկման ժամանակ 7.04-8.08 րոպե տևողության ընթացքում Հանրապետական մաղթանքի մասին ոչ մի խոսք չի եղել, փոխարենը՝ հաղորդավարը Մայր Աթոռի տարածքը ցուցադրող հին կադրերի ներքո ներկայացրել է Վեհափառ Հայրապետի ուղերձը մասամբ՝ կոնտեքստից առանձնացրած:

Չեն հիշատակվել Հայրապետի կոչն իշխանություններին և ժողովրդին: Հատկանշական է նաև, որ սույն ռեպորտաժում խախտվել է նաև ընդունված աստիճանակարգությունը՝ Հայոց Կաթողիկոսի խոսքը ներկայացնելով ամենավերջում՝ ԱԺ նախագահից և ԱՀ նախագահի ուղերձներից հետո:

Սբ․ Գայանե վանքում տեղի ունեցած Հանրապետական մաղթանքի մասին ներկայացվել է միայն «Առաջին լրատվական» ալիքի պաշտոնական կայքում՝ այդ  միջոցով կեղծ պատկերացում տալով. իբրև թե լրատվականը այնուամենայնիվ անդրադարձ կատարել է Հանրապետական մաղթանքին, սակայն այն սոցիալական կայքերում այդպես էլ տարածում չի գտել և չի ցուցադրվել հեռուստատեսությամբ: Վերոնշյալ 57.5 րոպեանոց հաղորդման շրջանակներում անտեսվել է նաև Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի այցելությունը «Եռաբլուր» պանթեոն, մինչդեռ Մայր Աթոռը պատշաճ հաղորդագրությամբ և ռեպորտաժով անդրադարձել է Հայրապետական այցին:

Հանրայինի ռեպորտաժում հանրությունը զրկվել է իրազեկված լինելու սահմանադրական իրավունքից: Վեհափառ Հայրապետի այցը «Եռաբլուր» պանթեոն հրապարակվել է միայն «Առաջին լրատվական» ալիքի պաշտոնական կայքում հոդվածի ձևաչափով՝ վերստին դուրս մնալով սոցիալական կայքերում տարածվելու հնարավորությունից։

2022թ․ սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետն ընդունել է Արցախյան 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ստացած ժամկետային զինծառայող սերժանտ Արթուր Հովհաննիսյանին, որը Կանադայի Հայոց թեմի և Արագածոտնի թեմի նախաձեռնությամբ բուժում և պրոթեզավորում պիտի ստանա։ Հաղորդագրությունը ևս հրապարակված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում, սակայն Առաջին լրատվականում սույն նյութը հարկ չեն համարել հրապարակել և լուսաբանել հեռուստատեսությամբ:

2022թ․ սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի հետ համատեղ, հանդես էր եկել հայտարարությամբ: Սակայն Առաջին լրատվականում համարել են, որ այս իրադարձությունը հանրության հետ ոչ մի առնչություն չունի, և դուրս են թողել եթերաժամից: 

Հաջորդ կարևոր իրադարձությունը, որը նույնպես հրապարակվել էր Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում, սեպտեմբերի 16-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիպումն էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակության հետ:

Այս հաղորդագրությունը լուսաբանվել է միայն «Առաջին լրատվական» ալիքի պաշտոնական կայքում և բաց է թողնվել ֆեյսբուքյան էջից ու լուրերի թողարկումներից: Սա ոչ միայն ակնհայտ խտրականություն է Մայր Աթոռի գործունեության նկատմամբ, այլև տարածվում է Արցախի իշխանությունների գործունեության վրա:

2022թ․ սեպտեմբերի 15-ին, Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է մասնավոր աղոթք խաղաղության և հայոց բանակի համար։ Հաղորդագրությունը ևս հրապարակված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում, նաև առկա է Շողակաթ հեռուստաընկերության ռեպորտաժը, սակայն Առաջին լրատվականում սույն նյութը հրապարակվել է միայն Առաջին լրատվական ալիքի պաշտոնական կայքում, իսկ ֆեյսբուքյան էջում և լուրերի հաղորդման ռեպորտաժներում այն բացակայում է:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայոց Եկեղեցու թեմերում ամեն օր մատուցվում է մասնավոր աղոթք՝ հայրենիքի և հայրենի հողի պաշտպանների համար։ Սակայն Առաջին լրատվականում համարել են, որ այս իրադարձությունը պետք չէ լուսաբանել, դուրս են թողել եթերաժամից՝ հավատացյալներին զրկելով հաղորդ լինելու իրենց եկեղեցիներում կատարվող արարողության մասին տեղեկատվությունից:

 2022թ․ սեպտեմբերի 16-ին Վեհափառ Հայրապետն ընդունել է «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչներին։ Այս  հանդիպումները կարևոր են խաղաղության և տարածաշրջանում կայունության հաստատման գործում։ Այս հաղորդագրությունը  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում ևս հրապարակված է, սակայն դուրս է թողնվել Առաջին լրատվականի լրահոսից։

2022թ․ սեպտեմբերի 14-ին Վեհափառ Հայրապետը  հանդիպել է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի հետ։ Սույն հաղորդագրությունն ուղիղ կապ ունի Հայոց բանակում բարոյահոգեբանական վիճակին, քանի որ Հայրապետի ուշադրությունը սևեռված է հայ զինվորին։ Այս հաղորդագրությունը ևս առկա է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում։ Առաջին լրատվականում սույն նյութը հրապարակվել է միայն Առաջին լրատվական ալիքի պաշտոնական կայքում, իսկ ֆեյսբուքյան էջում և ռեպորտաժներում այն բացակայում է:

2022թ․ սեպտեմբերի 13-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է  Ռումինիայի Հանրապետության Արտաքին գործերի փոխնախարար Յուլիան Ֆոտայի գլխավորած պատվիրակությանը։ Սույն նյութը ևս հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում։ Այս մասին պատշաճ հաղորդագրությամբ անդրադարձ է կատարվել «Լուրեր»-ի  ֆեյսբուքյան էջում և Առաջին լրատվական ալիքի պաշտոնական կայքում: Նման ընտրողականությունն անհասկանալի է դարձնում լրատվականի կողմից որդեգրած քաղաքականությունը, քանզի նույն օրը Վեհափառ Հայրապետը երկօրյա պատերազմի առիթով հանդես է եկել ուղերձով, սակայն այն չի լուսաբանվել այնպես, ինչպես վերոնշյալ հաղորդագրությունը:

2022թ․ սեպտեմբերի 13-ին Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետն Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ սանձազերծված երկօրյա պատերազմի առիթով ուղերձով դիմել է հայորդիներին, միջազգային հանրությանը և քույր Եկեղեցիների հովվապետերին։ Այս կարևոր և պատմական նյութը հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջով։ Սույն հրապարակումը հանրայնացվել է միայն Առաջին լրատվական ալիքի պաշտոնական կայքով և չի հրապարակվել «Լուրեր»-ի ֆեյսբուքյան էջում և անդրադարձ չի կատարվել «Լուրեր»-ի հաղորդման շրջանակներում։

2022թ․ սեպտեմբերի 9-ին Ամենայն Հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Միացյալ Թագավորության թագավոր Նորին Մեծություն Չարլզ Երրորդին՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու մահվան կապակցությամբ։ Ցավակցագիրը հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում։ «Լուրեր»-ը պատշաճ ներկայացրել է իշխանական ներկայացուցիչների (վարչապետ, նախագահ) ցավակցագրերը՝ հրապարակելով Առաջին լրատվականի ֆեյսբուքյան էջում և «Լուրեր»-ի հաղորդումներում, սակայն Նորին Սրբության ցավակցագիրը միայն հրապարակվել է Առաջին լրատվական ալիքի պաշտոնական կայքում։

2022թ. օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը Գերմանիայի Կարլսրուե քաղաքում անցկացվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ մեծ և ընդգրկուն կազմ ունի սույն համաժողովը, պետք է նշել, որ այն ունի շուրջ 5000 մասնակիցներ, որոնք ներկայացնում են 351 եկեղեցիներ և հարանվանություններ։ Այս թեմայի վերաբերյալ Մայր Աթոռը հրապարակել է մի շարք հաղորդագրություններ:

2022թ․սեպտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանն ընտրվել է ԵՀԽ փոխմոդերատոր։ Հաղորդագրությունը հրապարակել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը։

Նաև համացանցում մեծ տարածում գտավ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի ելույթը ԵՀԽ գագաթնաժողովին, որն այդպես էլ չլուսաբանվեց Հանրայինի եթերում: Սրբազան Հոր խոսքը մի շարք կարևոր ուղերձներ էր պարունակում, և մասնավորապես շեշտադրվել էր այն հանգամանքը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում աշխարհը լուռ հետևում էր և ոչ մի ձայն չէր հանում, մինչդեռ այդ ընթացքում զոհվում էին լուսավոր երիտասարդներ։ Խիստ կարևոր այս ելույթին հարկավոր էր հանրային մեծ հնչեղություն հաղորդել, բայց, ինչպես տեսնում ենք, ՀՀ պետական ալիքը շահագրգիռ չէ այս հարցում:

2022թ․ սեպտեմբերի 8-ին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական պատվիրակությունը հանդես է եկել Արցախի, արցախահայության և նրա հոգևոր-մշակութային ժառանգության վերաբերյալ հայտարարությամբ։ Սույն նյութը տեղադրված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական Համակարգի ֆեյսբուքյան էջում։ Այս նյութը միայն հրապարակվել է Առաջին լրատվական ալիքի պաշտոնական կայքում։ Արդյո՞ք սա անփութություն է, թե՞ իջեցված հրահանգն ավելին է, քան Արցախի մշակութային ցեղասպանության մասին ամբողջ աշխարհին իրազեկելու եկեղեցու ջանքերը:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ 2022թ․ սեպտեմբերի 8-ին Ամենայն Հայոց կաթողիկոսն օծել է Գեղարդավանքի Սուրբ Կաթողիկե եկեղեցու գմբեթի խաչը։ Գեղարդի վանական համալիրը, որը հանդիսանում է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և 2018թ. արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուժեղացված պաշտպանության կարգավիճակ և դրա պահպանության հարցում եկեղեցին իր լուման է բերում, չի արժանացել Առաջին լրատվականի ուշադրությանը, և սույնի մասին ոչ մի հրապարակում չի իրականացրել:

Վերոգրյալը փաստում է, որ պետական բյուջեից՝ հանրային միջոցներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունն իսկապես խուսափում է լուսաբանելու եկեղեցական նորությունները:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան 18/04/2024 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց 18/04/2024 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը 18/04/2024 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան 18/04/2024 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին 18/04/2024 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ 18/04/2024 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 18/04/2024 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը 18/04/2024 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 18/04/2024 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 18/04/2024 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին 18/04/2024 14:51 Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն 18/04/2024 14:46 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է 18/04/2024 14:39 Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը 18/04/2024 14:28 Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ 18/04/2024 14:22 «Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 18/04/2024 14:12 Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետ 18/04/2024 14:05 Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ. Զախարովա 18/04/2024 13:48 Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 13:32 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 18/04/2024 13:20 Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում 18/04/2024 13:18 Այսօր հայտարարել եմ գործադուլ, բոլորդ էլ կարող եք այդ քայլին գնալ. Ակցիայի մասնակից (Տեսանյութ) 18/04/2024 13:14 Մենք հստակ վերլուծել ենք անցած 4 տարիների մեր սխալները. ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը. Չախալյան (Տեսանյութ) 18/04/2024 13:08 Լիլիթ Հովհաննիսյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակը 18/04/2024 13:00 Անմոռանալի հույզեր… ․ այն ամենն, ինչ կմնա ԴԴՏ-ի երևանյան համերգից հետո 18/04/2024 12:55 Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից 18/04/2024 12:47 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 18/04/2024 12:40 Փաստորեն, էս իշխանության համար բանտում պահվող քաղաքական բանտարկյալների լիմիտը 5-ն է. Աթանեսյան 18/04/2024 12:34 Խոշտանգման մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, Սամվելը վաղը հրավիրվել է հարցաքննության. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 12:30 Մեր պայքարը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման համար է. Չախալյանն առաջարկեց ակցիան սկսել աղոթքով (Տեսանյութ) 18/04/2024 12:20 Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում ապամոնտաժվում է 22 ավտոտնակ 18/04/2024 12:17 Վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշները. Քննարկում՝ ԲՏԱՆ-ում 18/04/2024 12:16 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորվել են 18/04/2024 12:14 «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել 18/04/2024 12:12 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան 18/04/2024 12:04 Վահան Կոստանյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի հետ 18/04/2024 11:59 «Համալսարանը դուրս բերեցինք ճգնաժամից». Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր (Տեսանյութ) 18/04/2024 11:54 ԱՄՆ Կոնգրեսի անդամը կարևորում է ԼՂ տեղահանվածներին օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը 18/04/2024 11:49 Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի 18/04/2024 11:41 Մինչև վերջ պայքարելու ենք այս վարչախմբին հեռացնելու համար. Հովհաննես Շահինյան 18/04/2024 11:39 Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը 18/04/2024 11:34 Խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին». Պետդումայի պատգամավոր 18/04/2024 11:30 Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ 18/04/2024 11:28 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում 18/04/2024 11:15 Նիկոլ Փաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջ. Հրապարակ 18/04/2024 11:08 Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարարը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 18/04/2024 11:02 Կոտայքում «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է. կա զոհ և վիրավոր, նրանց գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից 20 մետր հեռավորության վրա 18/04/2024 10:56 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից 18/04/2024 10:44 Ռուսաստանի քաղաքականությունը Հրվ․ Կովկասում բերեց նրան, որ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ թուրքական ներկայությունն աճեց․ Տիգրան Աբրահամյան 18/04/2024 10:38 Մեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Մարուքյան 18/04/2024 10:34 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի ՀՀ-ին 18/04/2024 10:28 ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին 18/04/2024 10:20 Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում 18/04/2024 10:17 «Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին 18/04/2024 10:09 «Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին 18/04/2024 10:07 «Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին 18/04/2024 10:05 «Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին 18/04/2024 10:03 «Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից 18/04/2024 10:01 «Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը 18/04/2024 09:58 «Ժողովուրդ». Իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ 18/04/2024 09:47 «Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին 18/04/2024 09:43 «Փաստ». Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս 18/04/2024 09:41 «Ժողովուրդ». Իշխանությունները ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն են համարում 18/04/2024 09:37 «Հրապարակ». Դատարանը կալանքի ու ազատության միջև միջանկյալ լուծում է գտել 18/04/2024 01:56 Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք, սահմանվեց 7 միլիոն դրամի գրավ 17/04/2024 23:58 Սամվել Վարդանյանի գործով դատական նիստն ավարտվեց․ Փաստաբանները լուսանկար հրապարակեցին, որն անհերքելի ապացույց է՝ Վարդանյանին խոշտանգման ենթարկելու մասին 17/04/2024 23:34 Գամմա դանակ. Նորագույն տեխնոլոգիան՝ որպես ստերեոտակտիկ թերապիայի մեթոդ 17/04/2024 23:23 «Իմնեմնիմին»-ն է եթերում․ Այսօրվա հերթապահներն Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մարգարյանն են 17/04/2024 23:13 Ուրացում և վանդալիզմ․ «Հիշենք մեր հերոսներին» գրությունն ու զոհված զինվորների նկարները ներկով ջնջել են 17/04/2024 23:02 Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համար 17/04/2024 22:47 Քաղաքացին ընկել է փոսը․ անհրաժեշտ է օգնություն

Տվյալ բաժնի վերջին նյութերը