29/09/2022 18:06
Ֆինլանդիան փակում է իր սահմանը Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների առջև
Ֆինդլանդիայի կառավարությունը հավանություն է տվել ռուս զբոսաշրջիկների առջև երկրի սահմանը փակելու մասին որոշմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Լրագրողների հետ զրույցում որոշման մասին տեղեկացրել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեեկա Հաավիստոն։
Ռուսաստանի Դաշնությունից ժամանող զբոսաշրջիկների համար Ֆինլանդիայի սահմանը հատելու արգելքը գործելու է սեպտեմբերի 30-ից։
«Որոշումը չի տարածվում մարդասիրական նկատառումներով Ֆինալդիա այցելող քաղաքացիների վրա»,- հայտարարել է Հաավիստոն։