30/09/2022 17:12
Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը և Զապորոժիեն պաշտոնապես մտան Ռուսաստանի կազմ
Կրեմլում քիչ առաջ տեղի ունեցավ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերը ՌԴ կազմում ներառելու մասին պայմանագրերի ստորագրման արարողությունը։
Նշված տարածքները, որտեղ Ռուսաստանի կազմ մտնելու հարցով հանրաքվեներն անցկացվել էին սեպտեմբերի 23-ից 27-ը, պաշտոնապես մտան ՌԴ կազմ։
Դա վավերացնող պայմանագրերը ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի ղեկավարները։