30/09/2022 16:30
Առանց Իրանի և Ռուսաստանի կարծիքը հաշվի առնելու՝ սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու հայտարարությունը ոչ թե սուվերենության մասին է խոսում, այլ իրավիճակին չտիրապետելու․ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու «անհրաժեշտության» մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը․
«Երբ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մտադիր եք միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել՝ Իրանի ու Ռուսաստանի հետ աշխատու՞մ եք,ն րանց կարծիքը հարցրե՞լ եք։ Թե՞ «ձեռքի հետ,ոտքի վրա» բան է՝ ասել եք։
Ակնհայտ է ՝ ինչ է տեղի ունենում։
Իրանը դեմ չէր ռուս խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում պատերազմից հետո։
Արեւմուտքը լուռ էր, բայց ներքուստ՝ դեմ։
Ուկրաինական ճգնաժամն ավելի սրեց Ռուսաստան-ՆԱՏՕ հակասությունները, ինչի հետեւանքով Արեւմուտքն արդեն ակնհայտ դեմ է հանդես գալիս միայն ռուսական ռազմական ներկայությանը մեր տարածաշրջանում։
Ի պատասխան դրա՝ նրանք Ֆրանսիայի միջոցով խոսում են միջազգային առաքելության մասին։
Դրա համար Նիկոլը կանչվում է Փարիզ ու սկսում ակտիվ այդ թեզը շրջանառել։
Բայց առանց Իրանի ու ՌԴ-ի կարծիքը հաշվի առնելու, Նիկոլի կողմից նման հայտարարություն անելը ոչ թե սուվերենության մասին է խոսում, այլ՝ իրավիճակին չտիրապետելու։
Չի կարելի մտնել «մեծերի» հակամարտության մեջ, այն էլ բացառապես «գնդակի» կարգավիճակով ու ակնկալել պետականամետ լուծումներ»,- սոցցանցի իր էջում գրել է Էդուարդ Շարմազանովը։