30/09/2022 16:20
Ռուսաստանն իր նոր տարածքներին ուկրաինական կողմի հարվածները կդիտարկի որպես ագրեսիա՝ իր նկատմամբ․ Պեսկով
Ռուսաստանն իր նոր տարածքներին ուկրաինական կողմի հարվածները կդիտարկի որպես ահաբեկչական ակտ, այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Այլ կերպ դա չի դիտարկվի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե Ուկրաինայի հնարավոր հարվածները Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններին, Խերսոնի և Զապորոժիեի մարզերին կդիտարկի՞ արդյոք Ռուսաստանը որպես ագրեսիա՝ իր նկատմամբ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ից 27-ը նշված տարածքներում Ռուսաստանի կազմ մտնելու հարցով հանրաքվեներ են անցկացվել։ Քվեարկությանը մասնակցածների մեծ մասը կողմ է արտահայտվել Ռուսաստանի կազմ մտնելուն։