30/09/2022 18:37
Սիրիայում խոլերայի համաճարակ է բռնկվել
Խոլերայի բռնկում է արձանագրվել Սիրիայի 10 նահանգներում, խոլերան տարածվում է ամբողջ երկրով, իրավիճակը տագնապ է հարուցում, ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Ֆիլիպ Բարբոզան։
«Սեպտեմբերի 28-ի դրությամբ Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտարարել է 10 նահանգներում խոլերայի բռնկման մասին, ինչի հետևանքով 33 մարդ է մահացել, հաստատվել է հիվանդության 426 դեպք։ Իրավիճակը անհանգստացնող տեմպերով է զարգանում, նոր նահանգներում խոլերայի բռնկման վտնագ կա»,- ասել է ԱՀԿ պաշտոնյան։