30/09/2022 13:51
ՀՀ ասպիրանտների և երիտասարդ հայցորդների ներկայացրած թեմաներից 26-ը երաշխավորվել է ֆինանսավորման
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն հրապարակել է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2022» մրցույթի արդյունքները, ըստ որոնց՝ֆինանսավորման են երաշխավորվել 26 թեմաներ: Ֆինանսավորումը սկսվելու է 2022 թ. հոկտեմբերից, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար դրամաշնորհներ է տրամադրելու մրցութային կարգով ընտրված թեմաներին:
Մրցույթի արդյունքներով ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ամբողջական ցանկը հրապարակված է գիտության կոմիտեի կայքում:
Պայմանագրերը կարելի է ներբեռնել Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգից (https://grants.scs.am)՝ ներկայացնելով համապատասխան կազմակերպությունների գիտական ծրագրերի բաժիններ։