01/10/2022 18:33
ԵԱՀԿ-ն դիտարկում է հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու հնարավորությունը
ԵԱՀԿ-ն դիտարկում է հայ-ադրբեջանական սահման առաքելություն ուղարկելու հնարավորությունը, հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարարությունը։
«Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն (ԵԱՀԿ նախագահը-խմբ․) հեռախոսազրույց է անցկացրել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննայի հետ։
Նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը և այդ տարածաշրջան ԵԱՀԿ առաքելություն գործուղելու պոտենցիալ հնարավորությունը»,- նշված է հաղորդագրությունում, որը տեղադրվել է ԵԱՀԿ ԱԳՆ թվիթերյան էջում։