01/10/2022 11:05
ՔՊ-ական պատգամավորը շնորհակալություն է հայտնել Շվեդիային ադրբեջանական ագրեսիան հասցեական և աներկբա դատապարտելու համար
Շվեդիայի Թագավորությունում գտնվող ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Րիկսդագի (Խորհրդարանի) Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորների, խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյաների, շվեդական SIDA-ի տարածաշրջանային ղեկավարի և SALAR-ի գործադիր տնօրենի հետ:
Քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես՝ սեպտեմբերի 13-ից սկսված ադրբեջանական հարձակումը, ներկայացել Հայաստանի դիրքորոշումները և համագործակցության ակնկալիքները:
Մտքեր են փոխանակվել բազմաթիվ ուղղություններով արագորեն զարգացող հայ-շվեդական համագործակցությունն առավել խորացնելու վերաբերյալ:
Իբրև Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար՝ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներիս ադրբեջանական ագրեսիան հասցեական և աներկբա դատապարտելու և Շվեդիայի կառավարությունից ընդդեմ Ադրբեջանի գործուն միջոցներ պահանջելու համար: