Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավելի հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել են հայ զինծառայողների մարմինները

01/10/2022 14:55

Գերության մեջ գտնվող երկու տասնակից ավելի հայ զինծառայող խոշտանգվել է, անարգվել են հայ զինծառայողների մարմինները


Ադրբեջանում գերության մեջ գտնվող երկու տասնակից ավել հայ զինծառայողի խոշտանգել և անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ, ականանետային-հրթիռահրետանային միջոցներ։

ՔԿ ԶՔԳՎ-ում նույն օրը քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (պատերազմ վարելու արգելված եղանակների կիրառմամբ պատերազմական հանցագործությունները, որը դրսևորվել է քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումով) և ՀՀ ՔՕ 149-րդ հոդվածի 1-ին մասով (пետության քաղաքական կամ ռազմական գործողությունները փաստացի ղեկավարող կամ վերահսկող կամ ուղղորդող անձի կողմից ագրեսիա պլանավորելը, նախապատրաստելը, նախաձեռնելը կամ իրականացնելը)։ Զոհված զինծառայողների վերջնական թիվն առ այս պահը հայտնի չէ, ԱԽ հայտարարության համաձայն՝ հայկական կողմն ունի 207 զոհ և անհետ կորած, սակայն այս թիվը դեռևս վերջնական չէ։

Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը 32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին, սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ Ավելին՝ ԳՇ պետի տեղակալը պաշտոնապես հաստատել է լուրը, համաձայն որի՝ կան մարմիններ, որոնք դեռևս գտնվում են արդեն հակառակորդի տիրապետության ներքո գտնվող դիրքերում և Ադրբեջանը խոչընդոտում է աճյունների դուրսբերման աշխատանքներին։ Ռազմական ագրեսիայից երկու շաբաթ անց, ՔԿ-ն հայտնում է նույնականացված 201 զոհի մասին, որից 197-ը՝ զինծառայողներ են, 4-ը՝ քաղաքացիական անձինք։ Սակայն, արդեն փաստեր կան ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների դիակները անարգելու, գերիներին խոշտանգելու վերաբերյալ։

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործություններ կատարելու կապակցությամբ վերը նշված քրեական վարույթի շրջանակներում կատարված վարույթային գործողությունների արդյունքում նախաձեռնվել են եւս 4 քրեական վարույթներ ՀՀ քրեական օրենսգրքի խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գլխի մի շարք հոդվածներով։ Այն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտադաշտում սպանվածների դիակներն անարգելը, որը զուգորդվել է սպանվածների դիակների խեղման, անդամահատման կամ այլ եղանակով անարգման ընթացքի լուսանկարահանմամբ կամ տեսանկարահանմամբ), ՀՀ ՔՕ 135-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ (Քաղաքացիական անձանց դեմ ուղղված լայնածավալ կամ կանոնավոր հարձակման շրջանակներում սպանությունը), 137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 2-րդ մասի 1-ին, 2-րդ մասի 2-րդ և 3-րդ մասի 2-րդ կետերով (միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելը, սպանությունը, խոշտանգումը և ռազմական գործողություններն ավարտելուց հետո ռազմագերու կամ քաղաքացիական անձի հայրենադարձությունը խոչընդոտելը կամ չհիմնավորված ձգձգելը)), որոնք միացվել են մայր գործին։

«Մասնավորապես, քրեական վարույթի շրջանակներում կատարված վարութային գործողությունների արդյունքում զննության է ենթարկվել բաց տեղեկատվական աղբյուր համարվող սոցիալական կայքերը և արձանագրվել է ադրբեջանական զինվորական զինծառայողների կողմից գետնին՝ բերանքսիվայր պառկած, հայկական զինվորական հագուստներով, մարտադաշտում սպանված զինծառայողների դիակներն անարգելու, անդամահատման, խեղման վերաբերյալ դեպքերը, որը զուգորդվել է տեսանկարահանմամբ։ Բացի այդ, պարզվել է, որ իրականացրած ագրեսիայի ակտի ընթացքում Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը զինված ուժերի կիրառմամբ կանխամտածված, նպատակաուղղված, լայնածավալ և կանոնավոր հարձակման թիրախ են դարձրել խորը թիկունքում գտնվող քաղաքացիական օբյեկտները և ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող քաղաքացիական բնակչությանը, որի հետևանքով սպանվել են 4 քաղաքացիական անձ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել մի շարք քաղաքացիական անձինք», - նշել են դատախազությունից։

Բացի այդ, պարզվել է, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող երկու տասնյակից ավելի զինծառայողի խոշտանգել են, անմարդկային վերաբերմունք ցուցաբերել։

«Քրեական վարույթի շրջանակներում կատարված վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ-երի ինքնությունը չպարզված մի խումբ զինծառայողներ, կոպիտ կերպով խախտելով «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949թ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի, Առաջին լրացուցիչ արձանագրության նորմերը, իրականացրած ագրեսիայի ակտի ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքով հովանավորվող անձ հանդիսացող, միջազգային իրավունքով պաշտպանությունից օգտվող, ռազմագերու կարգավիճակում գտնվող ՀՀ զինված ուժերի երկու տասնյակից ավելի զինծառայողների հանդեպ կատարել են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ համարվող արարքներ՝ խոշտանգել և անմարդկային վերաբերմունք են դրսևորել վերջիններիս նկատմամբ, ինչպես նաև քրեական վարույթ է նախաձեռնվել գերության մեջ գտնվող Դավիթ Գիշյանի սպանության վերաբերյալ», - հայտնել են դատախազությունից։

Ինչ վերաբերում է զոհված զինծառայող Շ. Մարգարյանի դիակի անարգման վերաբերյալ հարցին, ապա քրեական վարույթով ինչպես վերջինիս, այնպես էլ զոհված մյուս զինծառայողների մահվան հանգամանքները հանդիսանում են քննության առարկա և դրանք պարզելու ուղղությամբ իրականացվում են վարույթային գործողություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունից նաեւ հայտնել են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը չհիմնավորված ձգձգել և խոչընդոտել է ռազմագերիների հայրենադարձմանը, որի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ռազմական գործողություններն ավարտելուց հետո ռազմագերու կամ քաղաքացիական անձի հայրենադարձությունը խոչընդոտելու կամ չհիմնավորված ձգձգելու դեպքով։

Վարույթի շրջանակներում այս պահին արդեն մի քանի հարյուր որոշումներ են կայացվել՝ անձանց տուժող ճանաչելու մասին։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

30/11/2022 22:26 Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև 30/11/2022 21:19 Ակբա բանկն ու ԵՊՀ-ն հուշագիր են ստորագրել 30/11/2022 20:32 Նոյեմբերյանի, Գորիսի և Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր 30/11/2022 20:22 Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը ունենալու է էական հակակոռուպցիոն էֆեկտ․ Փաշինյան 30/11/2022 20:09 23 տոննա դիզելով բեռնված ավտոցիստեռնը շրջվել է Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ Առկա է դիզելային վառելիքի արտահոսք, տուժած կա 30/11/2022 19:59 Երազներ տեսնում են բոլորը, նույնիսկ կույր մարդիկ․ Փաստեր, որոնք շարունակում են զարմացնել 30/11/2022 19:46 «Հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Բրյուսելը»․ Մարիա Զախարովան ԵՄ-ին նախազգուշացրել է ռուսական կողմի համարժեք պատասխանի մասին 30/11/2022 19:30 Զբիգնև Ռաուն 2022 թվականը ԵԱՀԿ-ի պատմության մեջ ամենաբարդ տարին է համարում 30/11/2022 19:14 ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը չի բացառում Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հնարավորությունը 30/11/2022 18:55 Մսի վաճառքով զբաղվող տնտեսվարողներին տրամադրել են կեղծ փաստաթղթեր և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություններ․ Նախաձեռնվել են վարույթներ 30/11/2022 18:42 Ի՞նչ օգտակար և վնասակար ազդեցություն կարող է ունենալ սոդայի արտաքին և ներքին օգտագործումը 30/11/2022 18:28 Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, Մեղրիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև 30/11/2022 18:14 ԶՊՄԿ-ում հանքահենները հանքաքարի արտադրական ծավալները 40 մլն տոննայի հասցնելու թույլտվություն են ստացել. Արմեն Փարամազյան 30/11/2022 18:01 Կրթության տեսչական մարմինն ուսումնական հաստատություններում իրականացնելու է 140 ստուգում 30/11/2022 17:48 Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը 30/11/2022 17:35 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել 30/11/2022 17:23 Մենք չենք համարում, որ իրավիճակը փակուղային է, պետք է աշխատենք, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի ունենա․ Աղաջանյան 30/11/2022 17:12 Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կողմ է քվեարկել Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդելի պահպանմանը 30/11/2022 16:59 Տարոն Մանուկյանին և Գոռ Սարգսյանին ազատ արձակելու որոշման դեմ դատախազի ներկայացրած բողոքը մերժվել է, նրանք կմնան ազատության մեջ 30/11/2022 16:47 Բայրամովն ու Լավրովը Մոսկվայում քննարկելու են եռակողմ պայմանավորվածությունների իրագործման հարցը 30/11/2022 16:30 Հայաստանը հավատարիմ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման և Ադրբեջանի հետ օր առաջ խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը. Վահագն Խաչատուրյան 30/11/2022 16:18 Արցախի նախագահը մասնակցել է ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվան նվիրված ժողովին 30/11/2022 16:06 Գազալցակայաններում և բենզալցակայաններում դիտավորությամբ կատարված թերլցումների դեպքերում կսահմանվեն համաչափ տուգանքի մեխանիզմներ 30/11/2022 15:59 ԶՊՄԿ-ն հերքում է պոչամբարում վթարի մասին տեղեկատվությունը 30/11/2022 15:55 Մահացել է Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինը 30/11/2022 15:43 Ապօրինի արդյունահանում է իրականացվել․ պատճառվել է ավելի քան 8 միլիոն դրամի վնաս (Տեսանյութ) 30/11/2022 15:30 Եթե նոր պոչամբար ստեղծեին, այս խնդիրը չէր լինի. Բնապահպանն ասում է՝ ԶՊՄԿ-ի ղեկավարությունը չի արձագանքում նամակներին 30/11/2022 15:21 Հայաստանին փոխանցված 13 զինծառայողի դիերի նույնականացման արդյունքները հայտնի կլինեն առաջիկա օրերին. Նախարար 30/11/2022 15:13 Բեռնատարն ընկել է ձորակը. վարորդը հիվանդանոցում մահացել է 30/11/2022 15:05 Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել Արցախին 50 մլն դոլարի օգնություն հատկացնել 30/11/2022 14:55 Ըդգծվել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման նախապատրաստական աշխատանքների կարևորությունը․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին 30/11/2022 14:45 Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի ակտիվացում չկա. Անահիտ Ավանեսյան (Տեսանյութ) 30/11/2022 14:37 Շոյգուն զեկուցել է 2023 թվականին զինված ուժերին զենք տրամադրելու մասին 30/11/2022 14:27 Վարորդները պատշաճ չեն իրազեկվում Հրազադանի կիրճում փակ ճանապարհահատվածի մասին 30/11/2022 14:14 Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները՝ ժողովրդագրական հիմնախնդիր 30/11/2022 14:01 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան 30/11/2022 13:56 Սյունիքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարը պայթել ու գյուղն է լցվել (Տեսանյութ) 30/11/2022 13:48 Հակառակորդի կողմից զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 30/11/2022 13:40 Կիևյան կամուրջը փակ կլինի 30/11/2022 13:33 Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում ջրամատակարարումը կդադարեցվի 30/11/2022 13:26 Արուսյակ Մանավազյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար 30/11/2022 13:19 Ameria PhonePOS. Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համար 30/11/2022 13:14 ՄԻՊ-ն Ուրուգվայի դեսպանին ներկայացրել է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները 30/11/2022 13:06 ՀՀ ԱԳ փոխնախարարը Ուոլշին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքները 30/11/2022 12:56 Նիդերլանդների դեսպանը մեկնել է Ջերմուկ՝ ծանոթանալու ադրբեջանական ագրեսիայից հետո տիրող իրավիճակին 30/11/2022 12:45 Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Թբիլիսիում 30/11/2022 12:39 2021-2022 թթ. առողջապահության նախարարությունը 1 մլրդ 300 մլն դրամ է հատկացրել 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական բուժման համար 30/11/2022 12:28 Իշխանությունն ամեն օր ճնշումներ է գործադրում. մանդատները վայր դրած պատգամավորների քաղաքական հայացքներում ոչինչ չի փոխվել. Արծվիկ Մինասյան (Տեսանյութ) 30/11/2022 12:19 Արտաշատ համայնքում շչակ է գործարկվելու 30/11/2022 12:13 Լիլիթ Մակունցը ԱՄՆ սենատոր Բիլ Քեսըդիի հետ քննարկել է հարավկովկասյան տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրներ 30/11/2022 12:06 Հայաստանում հոսպիտալացվում է ամբողջական պատվաստված անձանց 0.2 տոկոսը. ՀՎԿԱԿ 30/11/2022 11:57 Մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումն ու հաշվառումը 30/11/2022 11:52 Ռուսաստանը չի կարող ԱՄՆ-ի հետ քննարկել «START»-ը, մինչ նրանք զենք են մատակարարում Ուկրաինային. Զախարովա 30/11/2022 11:40 Այսուհետ բռնագանձման ենթակա գումարը վճարելիս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապաարգելադրումը կկատարվի 1 օրվա ընթացքում. ծրագրին միացել է ևս 4 բանկ 30/11/2022 11:31 Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում 30/11/2022 11:25 Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ 30/11/2022 11:19 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք 30/11/2022 11:13 Լրամշակումներ սովորողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգում. Նախագիծ 30/11/2022 11:05 Ջերմուկում մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները. Լուսանկարներ 30/11/2022 11:00 Արցախի ոստիկանը բարդ ու վտանգավոր, սակայն անհրաժեշտ ու պատվաբեր գործառույթ է իրականացնում. Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել 30/11/2022 10:50 Արցախյան բոլոր պատերազմներում Արցախի ոստիկանն առաջնագծում է. Արտյոմ Հարությունյան 30/11/2022 10:44 Մեղրիի, Հրազդանի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում 30/11/2022 10:40 Գլխավոր դատախազի տեղակալը ԵԽ գործընկերների հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները 30/11/2022 10:36 «Հրապարակ». Ճվճվ Արոյի որդիները գնել են ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանի գազալցակայանը 30/11/2022 10:33 «Ժողովուրդ». Աննա Վարդապետյանը և քննչական մարմիններն ակնհայտորեն Վահե Հակոբյանին «փրկում են» 30/11/2022 10:28 «Ժողովուրդ». Ինչու է առկախվել Մնացական Մարտիրոսյանի նշանակման հարցը 30/11/2022 10:23 Իրադրությունն Արցախի շփման գծում հարաբերականորեն կայուն է 30/11/2022 10:21 «Հրապարակ». Վահե Հակոբյանի և երկու պատգամավորի մանդատից հրաժարվելու որոշումը «Հայաստան» դաշինքի համար անսպասելի է եղել 30/11/2022 10:17 Իշխանությունը երկրի ներսում «առյուծ է կտրում», իսկ արտաքին մարտահրավերներին դիմավորում գառի, զոհի կարգավիճակով. Տիգրան Աբրահամյան 30/11/2022 10:13 «Ժողովուրդ». Իշխանության սրտի օլիգարխներից կամ դոնորներից մեկն էլ բացահայտվեց՝ Ջևան Չելոյանց 30/11/2022 10:04 Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին 30/11/2022 09:56 «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանին Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է հրավիրի հարցաքննության 30/11/2022 09:50 «Հրապարակ». Արամ Վարդևանյանի մանդատը կփոխանցվի անվճար առողջապահական համակարգ խոստացող Ռիմա Ղազարյանին 30/11/2022 09:46 «Հրապարակ». Ինչ է որոշել Վահե Հակոբյանը 30/11/2022 09:39 «Ժողովուրդ». Հակոբ Սիմիդյանին ու իր թիմին հետաքրքրում էր պղնձամոլիբդենային կոմբինատը, մինչև իր ընկերները տեղավորվեցին այնտեղ աշխատանքի 30/11/2022 09:19 Ադրբեջանը կրկին կրակ է բացել 29/11/2022 21:18 Արմեն Գրիգորյանը Գերմանիայում Յենս Պլյոտների, Թոբիաս Լինդների և Մաթիաս Լյութենբերգի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներ 29/11/2022 21:00 «Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը՝ դադարեցնել շինծու գործերը, խուսափել մրցակիցների նկատմամբ իրավապահների լիազորությունների չարաշահումից»․ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միություն 29/11/2022 20:47 Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը, երկու վիրավոր կա 29/11/2022 20:35 Օդի խոնավացուցիչ. Դրական ազդեցությունը մանկան առողջության վրա և օգտագործման եղանակները 29/11/2022 20:25 «Չինաստանն ավելի ու ավելի է մոտենում մեզ․ տեսնում ենք Եվրոպայում իր ներկայությունը մեծացնելու նրա փորձերը»․ Ստոլտենբերգ 29/11/2022 20:14 Նոր Խարբերդում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ տուժած կա 29/11/2022 20:05 Ուկրաինայում էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է, հոսանքազրկումներ են երկրի ամբողջ տարածքում 29/11/2022 19:54 Ահազանգ է ստացվել, որ «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է դրված. Քաղաքացիները տարհանվել են. Shamshyan.com 29/11/2022 19:41 Համերաշխ ամուսիններն ավելի առողջ են լինում և ավելի երկարակյաց․ Ինչ բարենպաստ ազդեցություն են ունենում զույգերը միմյանց առողջության վրա 29/11/2022 19:27 Քաղաքականության մեջ ոչինչ հնարավոր չէ բացառել․ Երվանդ Թարվերդյան 29/11/2022 19:13 Հակառակորդի կրակոցից հայկական մարտական դիրքում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել 29/11/2022 18:55 Կառավարությունում քննարկել են դատաիրավական ոլորտի բարեփոխումների ընթացքը․ Փաշինյանը հանձնարարականներ է տվել 29/11/2022 18:41 Օրգանների հայելային դասավորություն. Անոմալ երևույթի ռիսկային կողմը 29/11/2022 18:27 «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 33-ամյա ծննդկան է մահացել 29/11/2022 18:13 «Երևան համայնքը զրկվել է առանձնապես խոշոր չափերով գույքը տնօրինելու և օտարելու իրավունքից»․ Քրեական ոստիկանությունը հայտնում է՝ քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ապօրինություն են թույլ տվել 29/11/2022 17:59 Որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները ժամանակավորապես կարող են իրականացվել նաև այլ մաքսատուն-վարչություններում․ ՊԵԿ 29/11/2022 17:46 «Հարավային Կովկասում «խաղաղ ապագայի» հույս կա»․ Ֆիլիպ Ռիքերը Բաքվից ուղևորվելու է Թբիլիսի, ապա այցելելու է Երևան 29/11/2022 17:33 «Մանդատը վայր դրեք»-ը խիստ էմոցիոնալ օրակարգ է, բխում է Փաշինյանի շահերից․ Կարեն Վրթանեսյան 29/11/2022 17:20 «Իմ պայքարը երկու ուղղությամբ է՝ Արցախի կարգավիճակ և զոհված ազատամարտիկների ընտանիքների, տեղահանվածների շահերի պաշտպանություն»․ Արթուր Թովմասյան 29/11/2022 17:07 Առաջնային նպատակ պետք է լինի ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները հեռացնելը Հայաստանի օկուպացված տարածքներից, գյուղերի ու ճանապարհների մոտ գտնվող բոլոր վայրերից․ «Թաթոյան» հիմնադրամ 29/11/2022 16:54 Բրյուսելը չի հրաժարվել Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպման գաղափարից․ «Ազատություն» 29/11/2022 16:42 Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով 29/11/2022 16:29 Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դրական հունով է ընթանում․ Քալըն 29/11/2022 16:18 Հայ-իտալական համագործակցության խորացման մեծ ներուժ կա. խորհրդարանում հյուրընկալվել է Իտալիայի պատվիրակությունը

Տվյալ բաժնի վերջին նյութերը