01/10/2022 13:01
Արմավիրի գյուղերից մեկում բնակիչը ջերմատանը կանեփ է աճեցրել (Տեսանյութ)
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները տարաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ հավաստի տեղեկություն են ստացել, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի Շահումյան փողոցում բնակվող 49-ամյա մի տղամարդ ջերմատանը կանեփ է աճեցնում։
իրավապահներն այցելեԼ ԵՆ նրա տուն ու ջերմատանը կանեփի բույսեր հայտնաբերել:
Տան բակում էլ կանեփի չորացված զանգված ք եղել՝ 190 գրամից ավելի քաշով։ 49-ամյա տղամարդն իրավապահներին հայտնել է, որ կանեփն ինքն է ցանել ու մշակել։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել է փորձաքննություն։
Դեպքի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։