Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև․  «Հայաստան» խմբակցություն

04/10/2022 16:47

Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև․ «Հայաստան» խմբակցություն


ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել․

«Հայաստանի ներկա քաղաքական իշխանություններն անվտանգության հարցերը և դրանց լուծումները օրակարգային դարձնելու փոխարեն շարունակում են հասարակությանը հրամցնել ոչ առաջնային, հաճախ նաև վտանգավոր օրենսդրական և այլ նախաձեռնություններ:

ԱԺ «Հայաստան» խմբակցության ընդլայնված կազմով նիստը, քննության առնելով Աժ հերթական նիստերին նախորդող զարգացումներն, արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները մեղմացման փոխարեն առավել ուժգնացել են:

Ադրբեջանը՝ Թուրքիայի անթաքույց աջակցությամբ, շարունակում է հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը, որի վերջին վկայությունը դիրքերում հայ զինծառայողների նկատմամբ իրականացված՝ միջազգային ռազմական հանցագործություն գնահատվող վայրագությունն է, որի իրավաքաղաքական պատասխանը պետք է լինի ինչպես միջազգային, այնպես էլ ներպետական իրավական մեխանիզմների գործադրումը՝ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար: Իրականությունը առավել մռայլ է Հայաստանի գործող իշխանությունների անձեռնահաս և ապիկար քաղաքականության պայմաններում: Ակնհայտ է. Հայոց պետականությունը և Հայ ժողովուրդը կանգած են գոյաբանական սպառնալիքի առջև:

Խմբակցությունը վերահաստատեց նախկինում տրված իր գնահատականն առ այն, որ նման պայմաններում Հայաստանի ներկա քաղաքական իշխանություններն անվտանգության հարցերը և դրանց լուծումները օրակարգային դարձնելու փոխարեն շարունակում են հասարակությանը հրամցնել ոչ առաջնային, հաճախ նաև վտանգավոր օրենսդրական և այլ նախաձեռնություններ: Մասնավորապես.

  1. Զազրելի է Հայաստանը ներկայացնող անձի կողմից ՄԱԿ-ի ամբիոնից խաղաղություն աղերսելով՝ Ադրբեջանից քարտեզ խնդրելը, իր ընտանեկան թերթով Հայոց պետականության ոչնչացմանն ուղղված ադրբեջանական պահանջների, ինչպես նաև դաշնակիցների վերաբերյալ տեղակատվական արտահոսքի կազմակերպումը, որով զուգահեռաբար ահաբեկում է հանրությանը և փորձում ստեղծել անելանելիության զգացում և քաոս: Սա այն դեպքում, երբ այս վիճակի ստեղծման թիվ մեկ պատասխանատուն ինքն ու իր քաղաքական խմբակն են: Խմբակցությունը որոշեց այս հարցի, ինչպես նաև Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի հայտարարության առնչությամբ հանդես գալ առանձին հրապարակմամբ:
     
  2. Դաշնակիցների վերաբերյալ իրարամերժ և սպառազինություն ձեռք բերելու անկարողության վերաբերյալ վտանգավոր հայտարարություններով, զինված ուժերի թուլացման պատճառ դարձած օրենսդրական և գործադիր նախաձեռնություններով, բանակին ժողովրդային աջակցության մերժման վարքագծով, արտաքին սպառնալիքներին դիմագրավելուն կոչված երկրի ռազմաքաղաքական և ռազմարդյունաբերական համակարգը ակնհայտ անգործունակ դարձնելով, արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար կենսականորեն անհրաժեշտ ներազգային համերաշխությունն ու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը ջարդելով՝ Հայաստանի գործող քաղաքական իշխանությունը կանխամտածված կամ ակամայից օժանդակում է Հայաստանի թշնամիներին և արտաքին աշխարհում նպաստում հակահայ մթնոլորտի ձևավորմանը:
     
  3. Վերը նշված վարքագծին զուգահեռ կեղծ խաղաղասիրական թեզեր հրապարակ նետելով՝ Հայաստանի գործող քաղաքական իշխանությունը չի անդրադառնում հանգամանքին, որ իրական և արժանապատիվ խաղաղությունը ձեռք է բերվում վերոնշյալ համարժեք երաշխիքներով, որոնք ներկայումս պետք է լինեն Հայաստանի իրական օրակարգի հարցեր:

Խմբակցությունն, անդրադառնալով Աժ՝ ս.թ. հոկտեմբերի 4-ի հերթական նիստերի օրակարգին, արձանագրում է, որ ԱԺ քաղաքական մեծամասնությունը շարունակում է Հայաստանի իրական օրակարգին անհաղորդ լինել: Ապօրինի կերպով մերժելով խորհրդարանական ընդդիմության առաջադրած նախաձեռնությունները՝ քաղաքական մեծամասնությունը և Աժ ղեկավարությունը իրենց մեծամտությամբ և ոչ ադեկվատ վարքածով ապալեգիտիմացնում են առաջնային մանդատով օժտված բարձրագույն ներկայացուցչական մարմինը:

Դեմ լինելով հերթական նիստերի օրակարգային այն հարցերին, որոնք խեղաթյուրում են Հայաստանի իրական օրակարգը, խմբակցությունը հարկ է համարում անդրադառնալ օրկարագում ներառված երեք հարցի: Մասնավորապես, ԱԺ օրակարգում ներառված է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի գործունեության ժամկետը 6-ամսով երկարացնելու հարցը: Ինչպես նշել ենք, այս հարցով ԱԺ գործող պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ունակ չէ իրականացնելու արդյունավետ աշխատանք, քանի որ նրանում մեծամասնությունը կազմում են այն նույն իշխանության ներկայացուցիչները, որոնց բացթողումների ու առերևույթ հանցագործությունների արձանագրմամբ պետք է զբաղվի այս քննիչ հանձնաժողովը:

Հետևաբար, այն անկախ չէ և չի կարող արձագրել դրական արդյուքներ, ինչի վկայությունն է նախորդ վեց ամիսների ընթացքում հանձնաժողովի գործունեությունը: Ավելին՝ փորձ է արվում և արվելու խեղաթյուրել պարտության իրական պատճառները: Մինչդեռ «Հայաստան» խմբակցությունը դեռևս ամիսներ առաջ առաջադրել էր 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքներն ուսումնասիրող, իրականում անկախ ինքնավար մարմնի ստեղծման օրինագիծ, որի քննարկումն ու ընդունումը սակայն մերժվեց իշխանության կողմից:

«Հայաստան» խմբակցության առաջարկությունը ընդունվելու դեպքում ուսումնասիրության առարկա կլինեին նաև 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգերի բացերն ու թերությունները, որոնց վերացումը հիմք կտար կանխարգելելու Ադրբեջանական նոր և շարունական ագրեսիան և պատերազմական գործողությունները: «Հայաստան» խմբակցությունը, դեմ լինելով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, որպես քննիչ հանձնաժողովի ժամկետի երկարացմանը, շարունակելու է հետամուտ լինել իր նախաձեռնության կյանքի կոչմանը:

Աժ օրակարգի մեկ այլ հարցով կառավարությունն առաջարկում է ընդունել Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը: Խիստ կարևորելով այս թեման, որպես Հայաստանի երկարաժամկետ զարգացման կարևոր հենասյուն, խմբակցությունը որոշեց այս հարցով կազմակերպել հանրային, մասնագիտական լայն քննարկում՝ առկա մարտահրավերների հատկորոշման և առաջարկվող լուծումների համարժեքության գնահատման առումով:

Անդրադառնալով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին վերաբերող օրինագծերին, խմբակցությունը կրկին փաստում է, որ քննարկվող հարցերը վերաբերելի չեն ոլորտում առկա հրատապ խնդիրներին, այդ թվում՝ խորացող աղքատությանը»։ 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:26 Ֆրանսիայի Ազգային ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև Այսօր, 21:19 Ակբա բանկն ու ԵՊՀ-ն հուշագիր են ստորագրել Այսօր, 20:32 Նոյեմբերյանի, Գորիսի և Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր Այսօր, 20:22 Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը ունենալու է էական հակակոռուպցիոն էֆեկտ․ Փաշինյան Այսօր, 20:09 23 տոննա դիզելով բեռնված ավտոցիստեռնը շրջվել է Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ Առկա է դիզելային վառելիքի արտահոսք, տուժած կա Այսօր, 19:59 Երազներ տեսնում են բոլորը, նույնիսկ կույր մարդիկ․ Փաստեր, որոնք շարունակում են զարմացնել Այսօր, 19:46 «Հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Բրյուսելը»․ Մարիա Զախարովան ԵՄ-ին նախազգուշացրել է ռուսական կողմի համարժեք պատասխանի մասին Այսօր, 19:30 Զբիգնև Ռաուն 2022 թվականը ԵԱՀԿ-ի պատմության մեջ ամենաբարդ տարին է համարում Այսօր, 19:14 ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը չի բացառում Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հնարավորությունը Այսօր, 18:55 Մսի վաճառքով զբաղվող տնտեսվարողներին տրամադրել են կեղծ փաստաթղթեր և անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացություններ․ Նախաձեռնվել են վարույթներ Այսօր, 18:42 Ի՞նչ օգտակար և վնասակար ազդեցություն կարող է ունենալ սոդայի արտաքին և ներքին օգտագործումը Այսօր, 18:28 Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, Մեղրիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև Այսօր, 18:14 ԶՊՄԿ-ում հանքահենները հանքաքարի արտադրական ծավալները 40 մլն տոննայի հասցնելու թույլտվություն են ստացել. Արմեն Փարամազյան Այսօր, 18:01 Կրթության տեսչական մարմինն ուսումնական հաստատություններում իրականացնելու է 140 ստուգում Այսօր, 17:48 Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը Այսօր, 17:35 Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել Այսօր, 17:23 Մենք չենք համարում, որ իրավիճակը փակուղային է, պետք է աշխատենք, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի ունենա․ Աղաջանյան Այսօր, 17:12 Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կողմ է քվեարկել Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդելի պահպանմանը Այսօր, 16:59 Տարոն Մանուկյանին և Գոռ Սարգսյանին ազատ արձակելու որոշման դեմ դատախազի ներկայացրած բողոքը մերժվել է, նրանք կմնան ազատության մեջ Այսօր, 16:47 Բայրամովն ու Լավրովը Մոսկվայում քննարկելու են եռակողմ պայմանավորվածությունների իրագործման հարցը Այսօր, 16:30 Հայաստանը հավատարիմ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման և Ադրբեջանի հետ օր առաջ խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը. Վահագն Խաչատուրյան Այսօր, 16:18 Արցախի նախագահը մասնակցել է ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվան նվիրված ժողովին Այսօր, 16:06 Գազալցակայաններում և բենզալցակայաններում դիտավորությամբ կատարված թերլցումների դեպքերում կսահմանվեն համաչափ տուգանքի մեխանիզմներ Այսօր, 15:59 ԶՊՄԿ-ն հերքում է պոչամբարում վթարի մասին տեղեկատվությունը Այսօր, 15:55 Մահացել է Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինը Այսօր, 15:43 Ապօրինի արդյունահանում է իրականացվել․ պատճառվել է ավելի քան 8 միլիոն դրամի վնաս (Տեսանյութ) Այսօր, 15:30 Եթե նոր պոչամբար ստեղծեին, այս խնդիրը չէր լինի. Բնապահպանն ասում է՝ ԶՊՄԿ-ի ղեկավարությունը չի արձագանքում նամակներին Այսօր, 15:21 Հայաստանին փոխանցված 13 զինծառայողի դիերի նույնականացման արդյունքները հայտնի կլինեն առաջիկա օրերին. Նախարար Այսօր, 15:13 Բեռնատարն ընկել է ձորակը. վարորդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 15:05 Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել Արցախին 50 մլն դոլարի օգնություն հատկացնել Այսօր, 14:55 Ըդգծվել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման նախապատրաստական աշխատանքների կարևորությունը․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենին Այսօր, 14:45 Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի ակտիվացում չկա. Անահիտ Ավանեսյան (Տեսանյութ) Այսօր, 14:37 Շոյգուն զեկուցել է 2023 թվականին զինված ուժերին զենք տրամադրելու մասին Այսօր, 14:27 Վարորդները պատշաճ չեն իրազեկվում Հրազադանի կիրճում փակ ճանապարհահատվածի մասին Այսօր, 14:14 Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները՝ ժողովրդագրական հիմնախնդիր Այսօր, 14:01 ՀՀ-ում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ կան Այսօր, 13:56 Սյունիքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարը պայթել ու գյուղն է լցվել (Տեսանյութ) Այսօր, 13:48 Հակառակորդի կողմից զինծառայողին հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Այսօր, 13:40 Կիևյան կամուրջը փակ կլինի Այսօր, 13:33 Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում ջրամատակարարումը կդադարեցվի Այսօր, 13:26 Արուսյակ Մանավազյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար Այսօր, 13:19 Ameria PhonePOS. Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համար Այսօր, 13:14 ՄԻՊ-ն Ուրուգվայի դեսպանին ներկայացրել է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքները Այսօր, 13:06 ՀՀ ԱԳ փոխնախարարը Ուոլշին է ներկայացրել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքները Այսօր, 12:56 Նիդերլանդների դեսպանը մեկնել է Ջերմուկ՝ ծանոթանալու ադրբեջանական ագրեսիայից հետո տիրող իրավիճակին Այսօր, 12:45 Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը հյուրախաղերով հանդես կգա Թբիլիսիում Այսօր, 12:39 2021-2022 թթ. առողջապահության նախարարությունը 1 մլրդ 300 մլն դրամ է հատկացրել 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինծառայողների վերականգնողական բուժման համար Այսօր, 12:28 Իշխանությունն ամեն օր ճնշումներ է գործադրում. մանդատները վայր դրած պատգամավորների քաղաքական հայացքներում ոչինչ չի փոխվել. Արծվիկ Մինասյան (Տեսանյութ) Այսօր, 12:19 Արտաշատ համայնքում շչակ է գործարկվելու Այսօր, 12:13 Լիլիթ Մակունցը ԱՄՆ սենատոր Բիլ Քեսըդիի հետ քննարկել է հարավկովկասյան տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրներ Այսօր, 12:06 Հայաստանում հոսպիտալացվում է ամբողջական պատվաստված անձանց 0.2 տոկոսը. ՀՎԿԱԿ Այսօր, 11:57 Մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումն ու հաշվառումը Այսօր, 11:52 Ռուսաստանը չի կարող ԱՄՆ-ի հետ քննարկել «START»-ը, մինչ նրանք զենք են մատակարարում Ուկրաինային. Զախարովա Այսօր, 11:40 Այսուհետ բռնագանձման ենթակա գումարը վճարելիս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապաարգելադրումը կկատարվի 1 օրվա ընթացքում. ծրագրին միացել է ևս 4 բանկ Այսօր, 11:31 Վթարային ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Այսօր, 11:25 Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ Այսօր, 11:19 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 57 դեպք Այսօր, 11:13 Լրամշակումներ սովորողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցման կարգում. Նախագիծ Այսօր, 11:05 Ջերմուկում մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները. Լուսանկարներ Այսօր, 11:00 Արցախի ոստիկանը բարդ ու վտանգավոր, սակայն անհրաժեշտ ու պատվաբեր գործառույթ է իրականացնում. Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Այսօր, 10:50 Արցախյան բոլոր պատերազմներում Արցախի ոստիկանն առաջնագծում է. Արտյոմ Հարությունյան Այսօր, 10:44 Մեղրիի, Հրազդանի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում Այսօր, 10:40 Գլխավոր դատախազի տեղակալը ԵԽ գործընկերների հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները Այսօր, 10:36 «Հրապարակ». Ճվճվ Արոյի որդիները գնել են ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանի գազալցակայանը Այսօր, 10:33 «Ժողովուրդ». Աննա Վարդապետյանը և քննչական մարմիններն ակնհայտորեն Վահե Հակոբյանին «փրկում են» Այսօր, 10:28 «Ժողովուրդ». Ինչու է առկախվել Մնացական Մարտիրոսյանի նշանակման հարցը Այսօր, 10:23 Իրադրությունն Արցախի շփման գծում հարաբերականորեն կայուն է Այսօր, 10:21 «Հրապարակ». Վահե Հակոբյանի և երկու պատգամավորի մանդատից հրաժարվելու որոշումը «Հայաստան» դաշինքի համար անսպասելի է եղել Այսօր, 10:17 Իշխանությունը երկրի ներսում «առյուծ է կտրում», իսկ արտաքին մարտահրավերներին դիմավորում գառի, զոհի կարգավիճակով. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:13 «Ժողովուրդ». Իշխանության սրտի օլիգարխներից կամ դոնորներից մեկն էլ բացահայտվեց՝ Ջևան Չելոյանց Այսօր, 10:04 Արարատ Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Արսեն Թորոսյանին Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է հրավիրի հարցաքննության Այսօր, 09:50 «Հրապարակ». Արամ Վարդևանյանի մանդատը կփոխանցվի անվճար առողջապահական համակարգ խոստացող Ռիմա Ղազարյանին Այսօր, 09:46 «Հրապարակ». Ինչ է որոշել Վահե Հակոբյանը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Հակոբ Սիմիդյանին ու իր թիմին հետաքրքրում էր պղնձամոլիբդենային կոմբինատը, մինչև իր ընկերները տեղավորվեցին այնտեղ աշխատանքի Այսօր, 09:19 Ադրբեջանը կրկին կրակ է բացել 29/11/2022 21:18 Արմեն Գրիգորյանը Գերմանիայում Յենս Պլյոտների, Թոբիաս Լինդների և Մաթիաս Լյութենբերգի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներ 29/11/2022 21:00 «Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը՝ դադարեցնել շինծու գործերը, խուսափել մրցակիցների նկատմամբ իրավապահների լիազորությունների չարաշահումից»․ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միություն 29/11/2022 20:47 Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը, երկու վիրավոր կա 29/11/2022 20:35 Օդի խոնավացուցիչ. Դրական ազդեցությունը մանկան առողջության վրա և օգտագործման եղանակները 29/11/2022 20:25 «Չինաստանն ավելի ու ավելի է մոտենում մեզ․ տեսնում ենք Եվրոպայում իր ներկայությունը մեծացնելու նրա փորձերը»․ Ստոլտենբերգ 29/11/2022 20:14 Նոր Խարբերդում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ տուժած կա 29/11/2022 20:05 Ուկրաինայում էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է, հոսանքազրկումներ են երկրի ամբողջ տարածքում 29/11/2022 19:54 Ահազանգ է ստացվել, որ «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնում ռումբ է դրված. Քաղաքացիները տարհանվել են. Shamshyan.com 29/11/2022 19:41 Համերաշխ ամուսիններն ավելի առողջ են լինում և ավելի երկարակյաց․ Ինչ բարենպաստ ազդեցություն են ունենում զույգերը միմյանց առողջության վրա 29/11/2022 19:27 Քաղաքականության մեջ ոչինչ հնարավոր չէ բացառել․ Երվանդ Թարվերդյան 29/11/2022 19:13 Հակառակորդի կրակոցից հայկական մարտական դիրքում զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել 29/11/2022 18:55 Կառավարությունում քննարկել են դատաիրավական ոլորտի բարեփոխումների ընթացքը․ Փաշինյանը հանձնարարականներ է տվել 29/11/2022 18:41 Օրգանների հայելային դասավորություն. Անոմալ երևույթի ռիսկային կողմը 29/11/2022 18:27 «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 33-ամյա ծննդկան է մահացել 29/11/2022 18:13 «Երևան համայնքը զրկվել է առանձնապես խոշոր չափերով գույքը տնօրինելու և օտարելու իրավունքից»․ Քրեական ոստիկանությունը հայտնում է՝ քաղաքապետարանի պաշտոնատար անձինք ապօրինություն են թույլ տվել 29/11/2022 17:59 Որոշ տրանսպորտային միջոցների մաքսային գործառնությունները ժամանակավորապես կարող են իրականացվել նաև այլ մաքսատուն-վարչություններում․ ՊԵԿ 29/11/2022 17:46 «Հարավային Կովկասում «խաղաղ ապագայի» հույս կա»․ Ֆիլիպ Ռիքերը Բաքվից ուղևորվելու է Թբիլիսի, ապա այցելելու է Երևան 29/11/2022 17:33 «Մանդատը վայր դրեք»-ը խիստ էմոցիոնալ օրակարգ է, բխում է Փաշինյանի շահերից․ Կարեն Վրթանեսյան 29/11/2022 17:20 «Իմ պայքարը երկու ուղղությամբ է՝ Արցախի կարգավիճակ և զոհված ազատամարտիկների ընտանիքների, տեղահանվածների շահերի պաշտպանություն»․ Արթուր Թովմասյան 29/11/2022 17:07 Առաջնային նպատակ պետք է լինի ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները հեռացնելը Հայաստանի օկուպացված տարածքներից, գյուղերի ու ճանապարհների մոտ գտնվող բոլոր վայրերից․ «Թաթոյան» հիմնադրամ 29/11/2022 16:54 Բրյուսելը չի հրաժարվել Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ քառակողմ հանդիպման գաղափարից․ «Ազատություն» 29/11/2022 16:42 Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով 29/11/2022 16:29 Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դրական հունով է ընթանում․ Քալըն 29/11/2022 16:18 Հայ-իտալական համագործակցության խորացման մեծ ներուժ կա. խորհրդարանում հյուրընկալվել է Իտալիայի պատվիրակությունը

Տվյալ բաժնի վերջին նյութերը