04/10/2022 11:38
Ազատ արձակել ադրբեջանական գերության մեջ մնացած բոլոր հայ գերիներին. Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունը
Ֆրանսիայի ԱԳՆ-ն կոչ է արել պատասխանատվության ենթարկել հայ բանտարկյալների մահապատժի մեղավորներին։
«Ադրբեջանական բանակի կողմից հայ գերիների մահապատիժների տեսագրությունները խորապես ցնցող են:
Ֆրանսիան ի գիտություն է ընդունում Ադրբեջանի կողմից հայտարարված այդ գործողությունների հետաքննության սկիզբը և կոչ է անում պատասխանատվության ենթարկել մեղավորներին», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Պաշտոնական Փարիզը նաև կոչ է անում ազատ արձակել ադրբեջանական գերության մեջ մնացած բոլոր հայ գերիներին։