04/10/2022 20:20
Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել է ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը
Հոկտեմբերի 4-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 30-ամյա Ալեքսանդր Խ.-ն, որը 2021 թ. ապրիլի 28-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ կալանք: