05/10/2022 17:06
Տարոնին համալսարանի ղեկավարությունը և ԿԳՄՍ կոչվող նախարարությունը թույլ չտվեցին հանձնել ավարտական քննությունները՝ սրանով իսկ ապացուցելով, որ նա դասական քաղբանտարկյալ է․ Իրավապաշտպան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից, սակայն ներկայումս քրեական գործով կալանավորված Տարոն Մանուկյանին հեռացրել են ԵՊՀ-ից։ Վերջինս չի կարողացել հանձնել քննությունները, քանի որ արդեն կալանավորված է եղել:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այս փաստի առնչությամբ նշել է․
«Այսպիսով, քաղբանտարկյալ Տարոն Մանուկյանը հեռացվել է պետհամալսարանից։ Տարոնին համալսարանի ղեկավարությունը և ԿԳՄՍ կոչվող նախարարությունը թույլ չտվեցին հանձնել ավարտական քննությունները՝ սրանով իսկ ապացուցելով, որ Տարոնը դասական քաղբանտարկյալ է, քանի որ եթե Տարոնը լիներ սովորական քրեական կալանավոր, ապա քննություն հանձնելու որևէ խոչընդոտ չէր լինի։Եվ դուք՝ Հովհաննես Հովհաննիսյան և Վահրամ Դումանյան, չեք ամաչո՞ւմ և դուք ձեզ համարում եք գիտնականնե՞ր։ Դուք ողորմելի, բարձր վարձատրվող ստրուկներ եք, որիշ ոչինչ։
Այս դեպքը եթե լիներ ցանկացած քիչ, թե շատ ժողովրդավարական երկրում, բուռն արձագանք կգտներ՝ ուսանողների և դասախոսների դասադուլներ, գործադուլներ, ապստամբություն։
Իսկ մե՞նք․․․»,- սոցցանցի իր էջում գրել է իրավապաշտպանը։