05/10/2022 19:43
Նիկոլ Փաշինյանը ՔՏՀԱ տեսչական մարմնի նոր ղեկավար է նշանակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գարեգին Խաչատրյանը նշանակվել է ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար։
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Գարեգին Խաչատրյանին նշանակել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար»,- նշված է Փաշինյանի որոշման մեջ։