05/10/2022 21:10
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 6-8-ը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի գիշերը առանձին շրջաներում, 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 7-10-ը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 6-8-ը, 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ի առավոտյան ժամերին և ցերեկը, 10-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: