06/10/2022 21:45
Մոտ ժամանակներս Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կրկին կհանդիպեն․ առաջարկել ենք, որ դրանից հետո աշխատանքային խմբերը նախապատրաստեն խաղաղության պայմանագրի տեքստը․ Ալիև
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կրկին կհանդիպեն, Պրահայում ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է Իլհամ Ալիևը։
«Ինչպես հայտնի է, կայացավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջին հանդիպումը, և, մեր դիտարկմամբ, այդ գործընթացն ընդհատելու կարիք չկա։
Մոտ ժամանակներս նախարարները պետք է երկրորդ անգամ հանդիպեն, և մենք առաջարկել ենք, որ դրանից հետո երկու երկրների աշխատանքային խմբերը միասին հավաքվեն ու մի քանի օրվա ընթացքում աշխատեն խաղաղության պայմանագրի տեքստը նախապատրաստելու ուղղությամբ։ Այլ կերպ ասած, դա մեր մտադրությունն է»,- ասել է Ալիևը։