06/10/2022 19:21
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն հանդիպումը
Պրահայում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ քառակողմ հանդիպումը։
Հիշեցնենք՝ ավելի ուշ նախատեսված է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը։
Մինչ այդ Փաշինյանը Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։