07/10/2022 01:30
Ընդմիջումից հետո շարունակվում է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն քառակողմ հանդիպումը
Պրահայում ընդմիջումից հետո շարունակվում է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն քառակողմ հանդիպումը, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Հիշեցնենք՝ այսօր Չեխիայի մայրաքաղաքում հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ավելի ուշ կայացել է նաև Փաշինյան-Էրդողան հանդիպումը։
Իսկ քառակողմ հանդիպումից հետո Իլհամ Ալիևը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պայմանավորվածություն կա ընթրիքից հետո կրկին հանդիպելու։ Այժմ հանդիպումն ընթանում է՝ կրկին քառակողմ ձևաչափով։