07/10/2022 10:47
Պրահայում հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, բայց Ադրբեջանը դրական չի արձագանքել. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պրահայում ես ևս մեկ անգամ հաստատեցի մեր առաջարկը բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ Ադրբեջանը կրկին դրական չի արձագանքել:
Կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը` հարգելով մեր ինքնիշխանությունը և օրենսդրությունը», - «Թվիթեր»-ում գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք՝ երեկ Պրահայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և ԵԽ ղեկավարների հանդիպումը. հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն:
Ըստ այդ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, կտեղակայվի ԵՄ քաղաքացիական առաքելություն: