20/10/2022 17:46
Էրդողանը երկարաձգում է թուրք զինվորականների ներկայությունը ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը որոշել է պաշտոնապես երկարաձգել թուրք զինվորականների ներկայությունը Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնայում (Աղդամ) ձևավորված ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնում։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Էրդողանի ստորագրած օրինախագիծը, որով նախատեսվում է ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնում երկարաձգել Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչների գտնվելու ժամկետը, արդեն ներկայացվել է մեջլիսի հաստատմանը։
Նշենք, որ ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը Ադրբեջանի կողմից օկուպացված Ակնայում (Աղդամ) ձևավորվել է 2021 թվականի հունվարին։ Կենտրոնի ձևավորման նպատակ է ազդարարվել «Ղարաբաղում հրադադարի պահպանմանը և նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը հետևելը»։