Ղարաբաղի հայկական բնակչության ապագան պետք է լրջորեն քննարկվի. Բաքուն պետք է Ղարաբաղի հայ բնակչության հետ կառուցողական ու թափանցիկ երկխոսության մեջ ներգրավվի. Տոյվո Կլաար

21/10/2022 15:22

Ղարաբաղի հայկական բնակչության ապագան պետք է լրջորեն քննարկվի. Բաքուն պետք է Ղարաբաղի հայ բնակչության հետ կառուցողական ու թափանցիկ երկխոսության մեջ ներգրավվի. Տոյվո Կլաար


NEWS.am-ը ներկայացրել է բացառիկ հարցազրույց Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։

-Արդյո՞ք հայտնի է, թե Հայաստանի տարածքում կոնկրետ որտեղ է տեղակայվելու ԵՄ դիտորդական առաքելությունը։ Առաքելության շրջանակում ի՞նչ աշխատանքներ են իրականացվելու։

-Այս պարամետրերը՝ ներառյալ կազմակերպչական և գործառնական կոնկրետ հարցերը, ներկայումս վերջնական տեսքի են բերվում հոկտեմբերի 14-ին Հայաստան գործուղված ԵՄ տեխնիկական աջակցության առաքելության կողմից իրականացվող աշխատանքի և խորհրդակցությունների շրջանակում։ Նախատեսվում է, որ ԵՄ դիտորդական ապագա առաքելությունը բաղկացած է լինելու 40 դիտորդից։ Նրանց հիմնական խնդիրն է լինելու ճանապարհային պարեկների օգնությամբ տեղում դիտարկել իրավիճակը Հայաստանի կողմից հայ-ադրբեջանական սահմանի՝ հետաքրքրություն ներկայացնող հատվածներում։ Նրանց դիտարկումների հիման վրա պարբերաբար զեկույցներ են ներկայացվելու Բրյուսելին։

-Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են Հայաստանի հետ սահմանի երկայնքով խախտել զինադադարը՝ փորձելով նաեւ պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։ Ինչպես շեշտել է Հայաստանի վարչապետը, Ադրբեջանը ձգտում է Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար պատրվակ ստեղծել։ ԵՄ դիտորդական առաքելությունը որեւէ գործառույթներ կամ լծակներ ունենալո՞ւ է նոր սրացումները կանխելու համար, ինչպիսին տեղի ունեցավ սեպտեմբերի կեսերին՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք ներխուժելու պատճառով։

-Ինչպես նշեցի, ԵՄ մոնիթորինգային առաքելությունը հստակ մանդատ ունի՝ տեղում անվտանգային ցանկացած զարգացման վերաբերյալ զեկուցել Բրյուսելի կենտրոնակայան։ Երկու երկրների ղեկավարության հետ քննարկումների հիման վրա ակնկալում ենք, որ կողմերը կհամագործակցեն ԵՄ դիտորդների հետ և կնպաստեն իրավիճակի կայունացմանը՝ այսպիսով նպաստավոր պայմաններ ստեղծելով խաղաղության բանակցությունների և սահմանային հանձնաժողովների կենտրոնացված աշխատանքի համար։  Ակնկալիքն այն է, որ ԵՄ դիտորդների ներկայությունը կօգնի կանխել հետագա ցանկացած սրացում։

-Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ մերժել է Ադրբեջանի տարածքում ԵՄ առաքելության տեղակայման հնարավորությունը։ Պրահայի հանդիպման արդյունքում հրապարակված հայտարարության համաձայն՝ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա։ Ադրբեջանի կողմից իր տարածքում ԵՄ առաքելության տեղակայումը մերժելն արդյո՞ք չի սահմանափակում առաքելության հնարավոր արդյունավետությունը։

-Ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել համագործակցել առաքելության հետ տեղում աշխատող համապատասխան դերակատարների հետ պարբերական շփումների միջոցով՝ անգամ առանց հայ-ադրբեջանական սահմանի ադրբեջանական կողմում առաքելության ֆիզիկակական ներկայության։ Իսկապես, Պրահայում հոկտեմբերի 6-ի կայացած հանդիպման արդյունքում Հայաստանը համաձայնել է աջակցել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, իսկ վերջինը համաձայնել է համագործակցել առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա։ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում հաջորդում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ սեպտեմբերի 22-ին Եվրամիության փոխնախագահ եւ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին հասցեագրված պաշտոնական խնդրանքին։

-Պրահայում համաձայնություն է ձեռք բերվել, որ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի հիմքում ընկած են լինելու ՄԱԿ-ի կանոնադրությունն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, եւ որ սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի վերջին՝ Բրյուսելում։ Միեւնույն ժամանակ, Հայաստանի ինքնիշխան տարածքները դեռեւս դեօկուպացված չեն, եւ այդ տարածքներից ադրբեջանական զինված ուժերի հետքաշման վերաբերյալ պայմանավորվածություն դեռեւս չկա։ Ի՞նչ հեռանկար ունի սահմանազատման գործընթացը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի տարածքները դեռ օկուպացված են։

-Շաբաթներ առաջ Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ Բարձր ներկայացուցիչ, փոխնախագահ Բորելը հստակ նշեց, որ ադրբեջանական ուժերը պետք է սահմանի իրենց կողմ դուրս բերվեն։ Թեեւ այդ սահմանը սահմանազատված չէ, բայց այն գոյություն ունի։ Հայկական ուժերը, որոնք երկկողմ սահմանի ադրբեջանական կողմում են, եւս պետք է հետ քաշվեն։ Այս ձեւով լարվածության նվազեցումը, վստահաբար, դրական ազդեցություն կունենա սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի վրա։ Կարծում եմ՝ 2 բան է անհրաժեշտ՝ հարգել գոյություն ունեցող սահմանն ու լիարժեք ներգրավվել սահմանազատման բանակցություններում։ Հուսով ենք, որ սահմանային հանձնաժողովների՝ Բրյուսելում կայանալիք հաջորդ հանդիպումը կօգնի հասնել կոնկրետ արդյունքների։

-Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր ժամակաշրջանների քարտեզների մասին են հայտարարում, որոնք պետք է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման հիմքում դրվեն։ Ո՞րն է ԵՄ դիրքորոշումն այս հարցում՝ ի՞նչ քարտեզների հիման վրա պետք է կատարվի սահմանազատումը հավասարակշռված որոշումների հասնելու համար։

-Պրահայում հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման հիմնական արդյունքներից է այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Ալմա Աթայի 1991թ․ հռչակագրին, որով երկուստեք ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նրանք հաստատել են, որ սա է ընկած լինելու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի հիմքում։ Եվրամիության կարծիքով՝ Ալմա- Աթայի՝ 1991թ.հռչակագիրը հստակ ասում է, որ անհրաժեշտ է հարգել այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել վերջին պայմանավորվածությունների ժամանակ, խոսքը Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության եւ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության վարչական սահմանների մասին է։ Այլ գծի բացակայության պայմաններում կարևոր է, որ կողմերը սա առնվազն որպես մեկնարկային կետ ընդունեն բանակցություններում։

-Պրահայի հանդիպման հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների վերաբերյալ հիշատակում չկա։ Ո՞րն է Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի եւ նրա բնակչության ապագայի հարցում, որոնք մշտապես Ադրբեջանի կողմից գոյաբանական սպառնալիքի տակ են։

-Բոլորս տեղյակ ենք՝ ինչպես է սկսվել հակամարտությունը, և մենք նաև տեղյակ ենք հայկական կողմի բարձրաձայնած մտահոգությունների մասին։ Ղարաբաղի հայկական բնակչության ապագան պետք է լրջորեն քննարկվի, և մենք խնդրի վերաբերյալ պարբերաբար մտքեր փոխանակում են Ադրբեջանի և Հայաստանի մեր զրուցակիցների հետ։ Ծայրաստիճան կարևոր է, որ Ղարաբաղի շուրջ անվտանգային իրավիճակը շարունակի կայուն մնալ, վստահության միջավայր ստեղծվի, որպեսզի տեղի բնակչությունը կարողանա պատկերացնել իր խաղաղ ապագան, երկու կողմերի ակտիվ բանակցությունների  արդյունքում հնարավոր լինի գործնական լուծումներ գտնել և, ի վերջո, սկսվի հաշտության գործընթացը։ ԵՄ-ն՝ այդ թվում ամենաբարձր մակարդակում, հստակ նշել է, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության երաշխիքները Հարավային Կովկասի խաղաղ ապագայի հիմնական բաղադրիչն են լինելու։

-Ի՞նչ դիրքորոշում ունի Եվրամիությունը՝ Լեռնային Ղարաբաղի հարցը պե՞տք է Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավոր պայմանագրի մաս կազմի։

-Մենք ծանոթ ենք Հայաստանի իշխանությունների՝ այս հարցի վերաբերյալ վերջերս արտահայտած այն դիրքորոշմանը, որ Ղարաբաղին վերաբերող հարցերը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից առանձին պետք է քննարկել։ Լսել ենք նաեւ այս հարցի շուրջ Բաքվից հնչած հայտարարությունները։ Նախ և առաջ անհրաժեշտ է, որ Բաքուն համապարփակ ռազմավարություն մշակի եւ Ղարաբաղի հայ բնակչության հետ կառուցողական ու թափանցիկ երկխոսության մեջ ներգրավվի։ Լուծումը, որը կերաշխավորի Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, բխում է թե՛ տեղի բնակչության, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի եւ թե՛ միջազգային հանրության շահերից։

-Երեւանից ու Բաքվից մինչ տարեվերջ խաղաղության պայմանագիրը կնքելու հնարավորության մասին պաշտոնական հայտարարություններ են հնչել։ Իրատեսական համարո՞ւմ եք այդ հեռանկարը։

-Մենք նույնպես ծանոթ ենք այս հայտարարություններին։ Կողմերը հրապարակայնորեն և բազմիցս մեկնաբանել են այն սկզբունքները, որոնք պետք է ներառվեն խաղաղության ապագա պայմանագրում։ Ոգևորված ենք Արտաքին գործերի նախարարների հանդիպումներից։ Մինչև տարեվերջ կհաջողվի հասնել այդ նպատակին, թե ոչ, կախված կլինի կողմերից։ Հստակ է, որ մենք աջակցում ենք գործընթացին և վստահ ենք, որ համաձայնագիրը վճռորոշ բաղադրիչ է լինելու հակամարտության համապարփակ հանգուցալուծման համար։

-Հայաստանյան սոցցաներում լայնորեն քննադատվեց Ձեր այն հայտարարությունը, որը վերաբերում էր այն տեսանյութերին, որոնք «պատկերում են ադրբեջանցիների դեմ կատարված ռազմական հանցագործությունները, որոնք պետք է հետաքննվեն եւ իրական լինելու դեպքում հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։ Ձեր հայտարարությունից հետո ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողներին խոշտանգելու մեկ այլ տեսանյութ հրապարակվեց։ Ինչպես հայտնի է, նրանք նույնպես սպանվել են գերության պայմաններում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին տեսանյութը։

-Բազմաթիվ զարհուրելի տեսանյութեր են հրապարակվել վերջին շաբաթներին, որոնք գերիների նկատմամբ անընդունելի բռնության տեսարաններ և մարդու իրավունքների խախտումներ են պատկերում։ Դրանք իսկությունը հաստատվելու դեպքում ռազմական հանցագործություններ կհամարվեն։ Ես հստակ հայտարարել եմ, որ անցյալի հանցագործությունները որևէ դեպքում չպետք է արդարացնեն բռնության կրկնությունը։ Սրանպետք է մեկընդմիշտ վերջ տրվի, և հանցագործությունների մեղավորները պետք է արդարադատության առջեւ կանգնեն։ Կարիք կա նաև ընդունել ու հետաքննել անցյալի հանցագործությունները՝ անկախ նրանից, թե ով է դրանք իրականացրել։ Մինչդեռ մենք ակնկալում ենք, որ իշխանությունները հստակ կդատապարտեն այս սարսափելի գործողությունները, կերաշխավորեն ամբողջական հետաքննությունների անցկացումն ու հանցագործների նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը։ Ադրբեջանի իշխանությունները նախնական քայլեր են ձեռնարկել բռնության մասին վերջին հաղորդումները հետաքննելու ուղղությամբ, և մենք ուշադիր կհետևենք այս գործընթացներին։ Միաժամանակ, կուզեի կրկնել կողմերին ուղղված մեր կոչն առ այն, որ անհրաժեշտ է անցյալի և վերջին բռնությունների հարցում արդարացի մոտեցում դրսեւորել, բայց նաև լիազորությունների սահմանում անել ամեն ինչ նման աննկարագրելի գործողությունների կրկնությունից խուսափելու նպատակով։ Թշնամության և ատելության էջը պետք է մեկընդմիշտ շրջել՝ հանուն ապագա սերունդների շահերի:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:38 Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում Այսօր, 16:33 Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Այսօր, 16:12 Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Այսօր, 16:04 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչը կկայանա ապրիլի 28-ին Այսօր, 15:56 Գիշերային ժամերին պարբերաբար խախտել են աղմուկի թույլատրելի շեմը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 15:48 Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ՝ 50 միլիոն եվրո արժողությամբ Այսօր, 15:40 Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 15:31 Հայաստանը Ռուսաստանից նամակ է ստացել՝ կապված Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ Այսօր, 15:25 Մկրտչյանը նախագահին է ներկայացրել բարեփոխումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ մանրամասներ Այսօր, 15:20 Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում ՔԿ-ում քննվող քրեական վարույթներով Այսօր, 15:16 Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Օլաֆ Շոլց Այսօր, 15:07 Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ հայտարարությունը Այսօր, 15:03 Ալիև-Շոլց հանդիպումից առաջ, «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով բողոքի ցույց՝ Բեռլինում (Տեսանյութ) Այսօր, 14:47 Ավտովթար՝ Տավուշում. Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Այսօր, 14:38 Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից Այսօր, 14:30 Ես ման եմ գալիս այն մարդուն, որ իմ դեմ կկանգնի ու Երկրապահին մի բան կասի. Տավուշի ԵԿՄ նախագահ (ՀԺ) Այսօր, 14:24 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 95 դեպք Այսօր, 14:13 Մենք այսօր Հայաստանի լինելիության հարցն ենք լուծում և լուծելու՛ ենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Ես ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը. Զատուլին Այսօր, 14:01 ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է. Մհեր Գրիգորյան Այսօր, 13:50 Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի, դատապարտում ենք հավերժ մնալ հարկադիր կալանքի տակ. Թունյան Այսօր, 13:42 ՀՀ-ի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 13:38 ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան․ Ոստիկանություն Այսօր, 13:36 Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը (Տեսանյութ) Այսօր, 13:22 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Այսօր, 13:15 Ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպանն անդրադարձել են ընթացիկ համագործակցությանը և դրա զարգացման հեռանկարներին Այսօր, 13:04 Երևանում 2020 թ․տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է Այսօր, 13:00 Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը Այսօր, 12:56 Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Այսօր, 12:47 Եվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում իրավիճակի մասին հարցեր․ Թովմասյան Այսօր, 12:27 Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ Այսօր, 12:17 Աշտարակ-Երևան ճանապարհին պարեկները կանգնեցնում են դեպի մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարներն ու շատերին չեն թողնում շարունակել ճանապարհը Այսօր, 12:15 «Լադանիվա» խումբը Երևանի կենտրոնում անակնկալ ելույթներ է ունեցել (Տեսանյութ) Այսօր, 12:10 Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Այսօր, 12:08 Փակ է Երևան-Էջմիածին ճանապարհը Այսօր, 12:02 Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ Լուսանկարներ Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը