28/10/2022 17:54
Նոյեմբերի վերջին ՀԱՊԿ անվտանգության խորհուրդը լրացուցիչ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը․ Ամբրազևիչ
Նոյեմբերի վերջին ՀԱՊԿ անվտանգության խորհուրդը լրացուցիչ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցը, այսօր տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազևիչը։
«Առաջիկա մի քանի շաբաթների համար կա հստակ տեսլական, թե այս հարցը հետագայում ինչպես կդիտարկվի»,– ասել է նա` հիշեցնելով նաև, որ հոկտեմբերի 31-ին նախանշված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։
Բելառուսի ԱԳ նախարարի տեղակալի խոսքով` կողմերը պայմանավորվել են, որ հարցը հետագայում կքննարկվի նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, որը նախատեսված է նոյեմբերի վերջին։