
28/10/2022 19:15
Ռուսաստանում մասնակի զորահավաքն ավարտվել է․ 300 000 մարդ է ներգրավվել
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է մասնակի զորահավաքի ավարտի մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Սերգեյ Շոյգուն զեկուցել է, որ զորահավաքի կանչված քաղաքացիների գործուղումն ավարտվել է այսօր, քաղաքացիներին զորահավաքի մասին ծանուցումներ այլևս չեն ուղարկվում, իսկ ՌԴ նախագահի առաջադրած խնդիրը՝ զորահավաքին ներգրավել 300 000 մարդ, կատարված է։
«Զինկոմիսարիատները հատուկ ռազմական գործողության շրջանակներում կշարունակեն համալրել զորքերը միայն կամավորներով և պայմանագրային զինվորական ծառայության անցնելու ցանկություն հայտնող թեկնածուներով»,- ասել է Շոյգուն։