
28/10/2022 17:34
ՌՈ աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մի խումբ քաղաքացիներ Գորիսի ՌՈ բաժին ինքնակամ զենք ու զինամթերք են հանձնել․ ՊՆ խոսնակ
Մի խումբ քաղաքացիներ Գորիսի ՌՈ բաժին զենք ու զինամթերք են հանձնել, տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում, մի խումբ քաղաքացիներ Գորիսի ՌՈ բաժին ինքնակամ հանձնել են 6 ինքնաձիգ, 2 «Մուխա» նռնականետ և մեծ քանակությամբ զինամթերք»,- գրել է Թորոսյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: