28/10/2022 12:04
Պուտինի երեկվա խոսքը նշանակում էր, որ Արցախի հարցն այժմ չի քննարկվում, դրվում է հետ. Վազգեն Մանուկյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկվա իր ելույթում Արցախի վերաբերյալ նորություն չասաց, իր միտքն այս կամ այն ձևով հնչել էր, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
«Մնում է այն հին վիճակը. բոլոր բանակցությունների ժամանակ խոսվում էր տարածքներ՝ Արցախի անկախության ճանաչման դիմաց։ Պուտինի երեկվա խոսքը նշանակում էր, որ համաձայնագրի ռուսական ծրագրում Արցախի հարցն այժմ չի քննարկվում, դրվում է հետ։ Դա ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի հրաժարվում այդ հարցի հետագա քննարկումից», - ասաց Վազգեն Մանուկյանը։