28/10/2022 16:18
Հոկտեմբերի 31-ին Սոչիում կկայանան Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ բանակցությունները. Կրեմլ
Երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի կունենան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները, հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից։
«Նախատեսվում է դիտարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացումը, Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը։ Քննարկվելու են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցեր», - ասվում է զեկույցում։
Պուտինն առանձնազրույցներ կունենա և՛ Փաշինյանի, և՛ Ալիևի հետ։